«Ինտեր ՌԱՕ»-ն Հայաստանում իր ակտիվները վաճառել է «Տաշիր» խմբին. «Ինտերֆաքս»
ԱՐԽԻՎ
«Ինտեր ՌԱՕ»-ն և «Տաշիր» խումբը պայմանագիր են ստորագրել Հայաստանում էլեկտրաէներգետիկական ակտիվների առք ու վաճառքի վերաբերյալ: Այդ մասին ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», ասված է ակտիվները վաճառող ռուսական ընկերության մամուլի տեղեկագրում:
Գործարքը կավարտվի Հայաստանի կառավարության կողմից հավանության արժանանալուց և Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որոշումից հետո:
Կողմերը նաև պայմանավորվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն և «Հրազդանի ջերմաէլեկտրակայան» ԲԲԸ-ն, որոնք գործարքի օբյեկտներ են, կշարունակեն ամբողջ ծավալով կատարել ավելի վաղ իրենց ստանձնած պարտավորությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)