Հարսանեկան զգեստի 100-ամյա էվոլյուցիան ցուցադրել են երեք րոպեում (տեսանյութ)
ԱՐԽԻՎ
Հարսանեկան զգեստի 100-ամյա էվոլյուցիային նվիրված տեսահոլովակը համացանցի հիթ է դարձել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին: Տեսագրությունը սեպտեմբերի 30-ին в YouTube-ում հրապարակել է Mode հեռուստաալիքը: Մեկ օրվա ընթացքում այն դիտվել է 260 հազար անգամ:
Տեսահոլովակի ստեղծողները ցուցադրել են հարսանեկան նորաձևության փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել 1915-ից մինչև 2015 թվականը: Հոլովակում նկարահանվել է մոդել Լոլի Հոուին: Ոճաբանների խմբի օգնությամբ նա իր վրա փորձել է յուրաքանչյուր տասնամյակի համար բնորոշ կերպարները:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տեսագրության հեղինակներին ոգեշնչել են իրենց ժամանակի ֆեյշն-կուռքերը, օրինակ՝ դերասանուհի Կլարա Բոուն (1920-ական թվականներ), Էլիզաբեթ Թեյլորը (1950-ականներ): 1970-ականների ոճով զգեստն ստեղծվել է նկատի առնելով հիփի մշակույթը, իսկ 1980-ական թվականներինը՝ արքայադուստր Դիանայի հարսանեկան զգեստը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)