Ղարիբաշվիլին Աբխազիային և Հարավային Օսիային օգուտներ է խոստացել ԵՄ-ի հետ ասոցացումից
ԱՐԽԻՎ
Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչները, վերադառնալով Վրաստանի կազմ, «օգուտներ կստանան» Վրաստանի տնտեսության զարգացումից և ԵՄ-ի հետ ասոցացումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Դուք օգուտներ կստանաք Վրաստանի աճող տնտեսությունից և Եվրամիության հետ մեր ասոցացումից»,- ասել է նա՝ հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ամբիոնից դիմելով Աբխազիայի և Հարավային Օսիայի ժողովուրդներին:
Նրանց անվանելով «եղբայրներ ու քույրեր»՝ Վրաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ «մեր կապերը կտրելու և մեր ժողովուրդներին բաժանելու բոլոր փորձերը կձախողվեն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)