Սոչիում մեկնարկում է երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային մրցույթը
ԱՐԽԻՎ
Սոչիում հոկտեմբերի 2-ին մեկնարկում է երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը, որին կմասնակցեն 12 երկրների ներկայացուցիչներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Այս տարի մրցույթը, որը բոլոր նախորդ տարիներին տեղի էր ունենում Յուրմալայում, առաջին անգամ կանցկացվի Սոչիում հոկտեմբերի 2-ից մինչև 11-ը:
Մրցույթի եզրափակչին կմասնակցեն 12 երկրի՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Հունաստանի, Ինդոնեզիայի, Իտալիայի, Ղազախստանի, Լատվիայի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Շվեյցարիայի 15 կատարողներ:
«Բացման արարողությանը ելույթ կունենա Դմիտրի Խվորոստովսկին, հոկտեմբերի 5-ին կկայանա Յուրի Բաշմետի մեծ համերգը, որին կմասնակցի Աննա Նետրեբկոն, իսկ այն կվարի Նիկիտա Միխալկովը»,- մամուլի ասուլիսում պատմել է մրցույթի ժյուրիի նախագահ կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը:
Ժյուրիի կազմում ընդգրկվել են ռուս և արտասահմանցի արտիստներ և երաժիշտներ, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Նիկոլաևը, Վալերիան, Լեոնիդ Ագուտինը, Լայմա Վայկուլեն, Կոնստանտին Մելաձեն, Անի Լորակը, Անժելիկա Վառումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)