Թուրքական Սիլվանում PKK-ի յոթ անդամ է սպանվել
ԱՐԽԻՎ
Թուրքական իրավապահ մարմինների կողմից Դիարբեքիրի Սիլվան գավառում սկսված հակաահաբեկչական գործողությունների շրջանակում չեզոքացվել է երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության 17 անդամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Սիլվանում հայտարարվել է փողոց դուրս գալու արգելք: Իրավապահ մարմինները գործողությունները սկսել են գավառի 4 տարբեր հատվածներում, դրանց մասնակցում է նաև 2 ռազմական ինքնաթիռ: Հաղորդվում է, որ բարձրահարկերում տեղակայված են դիպուկահարներ:
Հոկտեմբերի 1-ի առավոտյան Սիլվանում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները կրակել էին 2 թուրք սպայի, ովքեր տեղում մահացել էին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)