Ապատեղեկատվության միջոցով խուճապային տրամադրություններ գեներացնելու փորձերն անընդունելի են. ՍԱՏՄ Բյուջեն ավելացնում են, բայց ոչ մի բանի որակը չի լավանում. եկե’ք բացեիբաց խոսենք (տեսանյութ) 2026թ-ին նոր թանկացումներ են բարձելու երեւանցիների գլխին.Ստեփանյան (տեսանյութ) Սրացում Մերձավոր Արևելքում, աշխարհաքաղաքական լարվածություն և տարածաշրջանային բանակցություններ (տեսանյութ) Վերականգնվել է պետությանը պատճառված 182․5 մլն դրամի վնասը․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երեւանի վերաբերյալ ամենակարեւոր որոշումները մենք ենք ընդունել (տեսանյութ) Գորիսում քաղաքացիները բեմից քաշել են երգչուհի Անետա Աղաբեկյանին. նա ընկել է բազմության վրա (տեսանյութ) Ավագանին քննարկում է Երևանի բյուջեն Հաստատվել է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անհատական կազմը 4380 դոլար մեկ ունցիայի դիմաց․ ինչ է կատարվում ոսկու շուկայում (տեսանյութ) Խարդախության մեջ մեղադրվողը հանձնվել է Շվեյցարիային․ Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը Էս մարդիկ զբաղվում են քաղաքական աճպարարությամբ. էս 2 երիտասարդները ծախված են. Սամվել Հակոբյան (տեսանյութ) 

Անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները

ԱՐԽԻՎ

Անցնող շաբաթը լի էր բազմաբնույթ իրադարձություններով: Ադրբեջանական կողմը շարունակում է իր սադրանքները Հայաստանի հետ սահմանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ուղղությամբ, սակայն հայկական զորամիավորումները շարունակում են վերահսկել իրավիճակն ու պատժիչ գործողություններ իրականացնել՝ սթափեցնելով հակառակորդին: Ռուսաստանյան օդ ուժը գործողություններ է սկսել Սիրիայի տարածքում, իսկ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվում են:

ԼՂ հակամարտություն

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սեպտեմբերի 27-ին և լույս 28-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (41 արկ), 82 (100 արկ) և 120 մմ-ոց (8 արկ) ականանետերից ու ՌՊԳ-7 (2 արկ) և ՀԱՆ-17 (3 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

Հակառակորդը սեպտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ' տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիքրապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց' այդ թվում շուրջ 160 կրակոց' 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաև 4 կրակոց' TP-107 հրթիռահրետանային կայանքից:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (56 արկ), 82 (11 արկ)և 120 (7 արկ) մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 (3 արկ), ՍՊԳ-9 (3 արկ ) և ՀԱՆ-17 (79 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան1500 կրակոց:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 1-ին և լույս 2-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (28 արկ) և 82 (31 արկ) մմ-ոց ականանետերից ու ՀԱՆ-17 (20 արկ) տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց:

Հոկտեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60/107/ արկ. և 82/16 արկ/ միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ 17 /17 արկ/ տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց:

Հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում' Երասխի ուղղությամբ, հայկական կողմի համար անհայտ պատճառներով, Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի կողմից հոկտեմբերի 1-ին' ժամը 22:30-ի սահմաններում, ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ, որն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում և կանխվել է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսել է խոստովանել իր իսկ հրահրած ագրեսիայի համարժեք պատասխանի արդյունքում ունեցած մարտական կորուստների մասին: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է թաքցնել իր իրական կորուստները' սեփական հանրությանը մոլորության մեջ պահելու և ընտրած հանցավոր մարտավարության անհաջողությունները քողարկելու նպատակով: Այս մասին նշված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ նախորդ մի քանի օրերին սահմանային միջադեպերի հետևանքով ադրբեջանական կողմի կորուստները հայտարարվածից ավելի շատ են:

Իսկ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 28-ինն հերքել է Ադրբեջանի կրակային հարվածների արդյունքում յոթ հայ զինծառայողների մահվան մասին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը: Հոկտեմբերի 2-ինն ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական պաշտպանական գերատեսչության հերթական ապատեղեկատվությունն այն մասին , թե իբր հայկական կողմը հոկտեմբերի 1-ին և 2-ին շփման գծում ունեցել է զոհեր և վիրավորն եր:

Հակառակորդի մարտական դիրքերից 2015 թվականի սեպտեմբերի 24-ին հրաձգային զինատեսակների և ականանետերի կիրառմամբ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծության հետևանքով գյուղացիներին և համայնքային սեփականությանը պատճառվել են խոշոր չափերի նյութական վնասներ։ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ քաղաքը եւս անմասն չի մնացել թշնամու գնդակոծությունից:

Սեպտեմբերի 29-ին Տավուշի մարզի Պառավաքար համայնքում ադրբեջանական կողմի արձակած կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել:

Վիեննայի 2011թ. Փաստաթղթի շրջանակներում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Ֆրանսիայի բազմազգ տեսչական խումբը «Նշված շրջանի» տեսչություն է անցկացրել Հայաստանի Հանրապետության տարածքում: Տեսուչները ցանկություն են հայտնել լինել նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղում, որտեղ սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ հրետակոծություններից զոհվել են երկու քաղաքացիական անձինք, և երկուսը ստացել բեկորային վիրավորումներ: Նրանք այցելել են զոհվածների ընտանիքներ, զրուցել նրանց հարազատների հետ, լուսանկարել են թուրքական արտադրության TR-107 հրետանային կրակի ռեակտիվ համալիրի ականների բեկորների լուսանկարներ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով եղել է 2-րդ բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում:

Հակառակորդի հրետակոծության հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված 16 զինվորներից Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված հինգ զինծառայող հոկտեմբերի 2-ին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ. նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հավատարիմ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ նոր եւ արդեն ձեռք բերված որոշումների իրագործման գործընթացին:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ: ԵԱՀԿ գործող նախագահը խորը մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ և կարևորել է հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը:

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը հայտարարություն է տարածել վերջին օրերին ադրբեջանական կողմից հայկական բնակավայրերի հրետակոծությունների վերաբերյալ:

Մինչ ԵԱՀԿ Մինսկի խումբը Նյու Յորքում փորձում էր նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա երկխոսությանը, խիստ մտահոգիչ են դառնում վերջին սահմանային հարձակումներն ադրբեջանական կողմից: Այս մասին Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլզ Թանըքը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության ճանապարհով, և այս համատեքստում, բռնությունները չեն կարող հարցի լուծում լինել: Այդ մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ճեպազրույցների ընթացքում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Ան Բրասերը:

Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը հարցադրումներ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին՝ Հայաստանի քաղաքացիների հանդեպ անդրբեջանական հարձակումների կապակցությամբ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: «Ուրախությամբ եմ նշում, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական և թե՛ որակական իմաստով: Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում' կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում»,- ասել է երկրի ղեկավարը:

Հայաստանը բարձր է գնաահատում Շվեդիայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Այս մասին ընդգծել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ով սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն արդյունավետ է որակել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը Նյու Յորքում:

ԵԱՀԿ նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը Նյու Յորքում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի Ռուսաստան, Ջեյմս Ուորլիքի ԱՄՆ եւ Պիեր Անդրյուի Ֆրանսիա հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: Նա նշել է, որ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում այսօր ոչ միայն էական առաջընթաց չկա խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այլև արձանագրվել է լարվածության աճի միտում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել հարևանների կողմից անօրինական կերպով Հայաստանի շրջափակման վրա:

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ' կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի կարգավորումը:

ԵԱՀԿ Մինսկի խնբի համանախագահների' սեպտեմբերի 27-ի հայտարարությունը շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների ողջ պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում' նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Panorama.am-ի խնդրանքով մեկնաբանել է ՄԱԿ-ի առաքելություններին մասնագիտացված ստորաբաժանումներ տրամադրելու վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարությանն ու շփման գծում տեղի ունեցող դեպքերը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի. Նոր լարումն անթույալտրելի է: Այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը' մեկնաբանելով վերջին շրջանում ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից հրահրվող լարվածությունը:

Եվրոպական խորհրդարանի անդամ Խորդի Սեբաստիան վստահ է' Հայաստանի և ԼՂ դեմ Ադրբեջանի իրականացրած վերջին հարձակումները նպատակ ունեին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները մեծ ուշադրություն են դարձրել Դուշանբեում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ով բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն հրահրելու մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը' անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ն որևէ կերպ չի արձագանքում Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն ստեղծելու քայլերին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու կարիք չկա, քանի որ հայկական զինված ուժերը կարողանում են զսպել Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքները: Այս մասին ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: «Ցանկալի է, որ լինի ՀԱՊԿ արձագանքը, սակայն լուրջ արձագանք դեռևս չկա: Մենք կարող ենք համարժեք պատասխան տալ ադրբեջանական սադրանքներին և օգնություն դեռ չենք խնդրում, սակայն ակնկալում ենք մարդկային աջակցություն»,- ընդգծեց Խաչատուրովը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, միջազգային զարգացումներին և ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր:

Ֆրանսիան խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում' պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ֆրանսիան չի դատապարտում ադրբեջանական կողմի հարձակումները, որոնք խլել են 3 քաղաքացիական անձանց և 4 զինծառայողի կյանք:

Եվրախորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովի «Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների» խմբի համակարգող Չարլզ Թաննոքը հարց է ուղղել Եվրահանձնաժողովի բարձր ներկայացուցչին և փոխնախագահին' Հարավային Կովկասում ռազմական սրված իրավիճակի վերաբերյալ:

Ադրբեջանը ստանում է համապատասխան հակահարված և մոտ ժամանակներս «խելքը գլուխը կհավաքի»: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին և ծանր հրետանու կիրառմանը՝ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Հայկական կողմը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին համապատասխան պատասխան տալու գործում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելու կարիք չի զգում»,- նշեց Շավարշ Քոչարյանը:

Միջազգային հանրությունը լավ գիտի, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը և հրաժարվում սահմանների շփման գծում միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ ստեղծել: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանական համակարգի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Արձանագրվել է, որ անցած շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 445 անգամ՝ այդ ընթացքում կիրառելով տարբեր տրամափաչի հրաձգային և հրետանային սպառազինություն:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ Պաշտպանութան ռազմավարական վերանայման գործընթացին աջակցող ԱՄՆ խորհրդատվական խմբին: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ չնայած հակառակորդի նախահարձակ գործողությունները զսպելու, անդրադարձելու և պատժելու ներկայիս հրատապությանը, ռազմական գերատեսչության ջանքերը ոչ պակաս չափով մտասևեռված են կազմակերպության արդյունավետության բարձրացմանը և մարտական կարողությունների հեռանկարային զարգացմանը:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդանը հոկտեմբերի 1-ին Նյու Յորքում' ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցել է ԵԱՀԿ տրոյկայի՝ Շվեյցարիայի, Սերբիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հովանու ներքո կազմակերպած ԵԱՀԿ խաղաղապահ առաքելություններին նվիրված նախարարական հանդիպմանը։ «Ղարաբաղյան հիմնահարցի պարագայում համաձայնեցված ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Հետևաբար, բոլոր միջազգային, ներառյալ ԵԱՀԿ ջանքերը' ուղղված հակամարտության կարգավորմանը, պետք է իրականացվեն նշված ձևաչափի շրջանակներում և դրա մոտեցմանը համահունչ»,- ասել է նախարարը:

Հանուն միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վալը Հայաստանի և Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հետաքրքրություն չի տեսնում: Հոկտեմբերի 2-ին ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման թեմայով կազմակերպված քննարկմանը Թոմաս դե Վալը միացել էր տեսակամուրջի միջոցով: Նա ընդգծեց, որ հայկական կողմի համար պատերազմը ձեռնտու չէ, քանի որ իրավիճակը նրա օգտին է, իսկ Ադրբեջանի համար պատերազմը մեծ ռիսկ է:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Նիկոլայ Բորդյուժայի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Սահմանին Ադրբեջանի ակտիվությունը լայնածավալ պատերազմի վերածվել չի կարող, քանի որ պաշտոնական Բաքուն շատ լավ գիտակցում է, թե ինչ հետևանքներ կարող է դա ունենալ իր համար: Սեպտմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա հավելեց, որ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր հարթակից վկայում է, որ պաշտոնական Երևանն այսուհետև իր անվտանգությունն ապահովելու հարցում հիմնվելու է ոչ թե միջազգային ճնշման հնարավոր գործոնի, այլ ռազմաքաղաքական և իրավական գործընթացներ կյանքի կոչելու սեփական ներուժի վրա:

Չի բացառվում, որ Ադրբեջանի նման հարձակողական ու ագրեսիվ վարվելակերպը հերթական անգամ սեփական երկրի բնակչության ուշադրությունը շեղելու փորձ է ներքին քաղաքական լարվածությունից և մոտակա ժամանակ ակնկալվող ադրբեջանական տարադրամի հերթական արժեզրկումից: Նման կարծիք սեպտեմբերի 28-ին լրագորղների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Եվրասիական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Արամ Սաֆարյանը պատահական չի համարում, որ Ադրբեջանը սահմանին իրավիճակը սրեց ԱՄՆ-ում ՄԱԿ-ի գագաթնաժողովից առաջ:

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը կապված է ադրբեջանական ղեկավարության այն սխալ հաշվարկի հետ, թե սահմանին լարվածություն առաջացնելու եղանակով հնարավոր կլինի ազդեցություն ձեռք բերել Նյու Յորքում Մինսկի խմբի միջնորդական առաքելության շրջանակներում տեղի ունեցող բանակցությունների վրա: Սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը նման ք այլերի է գնում Թուրքիայի համաձայնությամբ:

Ադրբեջանը չունի մարդկային, ռազմական և քաղաքական ռեսուրսներ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու համար: Սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակը ստիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահներին ցույց տալ միջազգային հանրությանը, որ հենց Ադրբեջանն է հանդիսանում այն կողմը, որը բացարձակապես պայմաններ չի ստեղծում խաղաղ կարգավորման, լարվածության նվազեցման, փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը

ՄԱԿ-ի գագաթնաժողովի ընթացքում ՀՀ Նախագահն իր ելույթի հիմքում դրեց այն թեզը, որ Ադրբեջանն իր պահվածքով ողջ միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ որևէ կերպ խաղաղության հասնելու ցանկություն չունի, իսկ նրա որդեգրած ձեռագիրը սադրանքի ձեռագիրն է: Հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Միջազգային հանրությունը ունի համապատասխան լծակներ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սադրիչ գործողությունները զսպելու համար, սակայն դրանք ամբողջովին չի կիրառում: «Սահմանին պարբերաբար լարվածություն առաջացնելուԱդրբեջանի քաղաքականությունը և դրան միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը Հայաստանին ստիպում են հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անվտանգության տեսանկյունից մեկ տարածք են, հիշեց նել, որ ՀՀ-ն ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորն է»,- ասաց նա:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում քաղաքագետ Արա Պապյանը գնահատում է շատ կարևոր ու ճիշտ:

Ադրբեջանի ղեկավարությունը նավթի գների անկմանը զուգահեռ լարվածություն է ստեղծում հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, քանի որ այդպիսով հեշտ կլինի ադրբեջանական հասարակությանը բացատրել բնակչության կենսամակարդակի անկումը, շեղել հասարակության ուշադրությունը երկրում առկա բազմաթիվ խնդիրներից: Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարությունը հասկանում է, որ այս ժամանակահատվածում միայն կարող է պատերազմել, որովհետև հետագայում, կապված նավթի գների անկման հետ, նրանք այդքան փող չեն ունենալու պատերազմի մեջ մտնելու համար: Հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը:

Լեռնային Ղարաբաղի համակարտության հարցում Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել: Ադրբեջանը հակամարտության ողջ ընթացքում փորձել է ստիպել միջազգային հանրությանը և Հայաստանին ընդունել իր պայմանները և այդ քաղաքականությունը մինչև հիմա շարունակվում է: Հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից

Հունաստանի Հայ Ավետարանական եկեղեցու կազմակերպմամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հունաստանի հանձնաժողովի հովանու ներքո սեպտեմբերի 25-ին և 26-ին Աթենքում կայացել են Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, Վերապատվելի, դոկտոր Փոլ Հայդոստյանի դասախոսությունները:

Մյուռոնօրհնեքի առիթով Հայաստանում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու և քույր եկեղեցիները հոգևորականները սեպտեմբերի 28-ին այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր' Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ զետեղեցին անմեղ զոհերի հիշատակի կոթողին:

Դաշնակահարուհի Նարե Արղամանյանը վստահ է'ամեն գործիք կարծես վառ անհատականություն է'մարդու նման: Երիտասարդ երաժշտի խոսքով' գործիքով նվագելու համար դաշնակահարը պետք է «թափանցիկ» լինի: «Արմենպրես»-ը զրուցել է Նարե Արղամանյանի հետ գործիքի, ծրագրերի, Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգների և այլ հարցերի շուրջ:

Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը սեպտեմբերի 28-ին աշխատանքային այց է կատարել Սարդինիա: Կղզու Մանդաս քաղաքում տեղի է ունեցել դեսպանի հանդիպումը քաղաքապետ Մարկո Պիզանուի և Իտալիայի քաղաքապետարանների ազգային ասոցիացիայի նախագահ Ումբերտո Օպուսի հետ: Կողմերը քննարկել են հայ-իտալական հարաբերություններին, երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև կապերի զարգացմանը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանն առնչվող հարցեր:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններին ու Հռոմի Ֆրանցիսկոս պապին' Վատիկանում մատուցված պատմական պատարագի համար: Ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի ընթացքում' Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Ցեղասպանությունների կանխարգելումը միջազգային օրակարգում պահելու Հայաստանի հաստատակամության մասին են վկայում Մարդու իրավունքների խորհրդում պարբերաբար առաջադրվող բան աձևերը, որոնցից վերջինն ընդունվել է այս տարի:

Հայոց ցեղասպանության մասին ցուցադրություն է բացվել Բրյուսելում' Բելգիական դիմադրության թանգարանում (National Museum of the Resistance):

Գերմանացի ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ և մասնակից Թեսա Հոֆմանը Բեռլինում դասախոսություն և քննարկում կանցկացնի ցեղասպանության հացանգործության, հայ-թուրքական հարաբերությունների և այդ համատեքստում Թուրքիայի և Գերմանիայի դիրքորոշման թեմայով:

Սարագոսայում և Մադրիդում սեպտեմբերի 25-26-ին տեղի են ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Իսպանիայում հայտնի և մեծ համբավ վայելող ջութակահար, օրերս լատինական Գրեմմի մրցանակի առաջադրված, Արա Մալիկյանի համատեղ համերգները: Համերգները տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ:

Իսպանիայի Վալենսիա մարզում գտնվող Սիյա քաղաքը սեպտեմբերի 29-ին կայացած քաղաքային խորհրդի նիստում պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հոկտեմբերի 2-ին Արգենտինայի Միսյոնես նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենք' ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Նոր օրենքն իր դրույթներով հավատարիմ է մնացել դեռևս 2006 թվականին Արգենտինայում ընդունված 26,199 ազգային օրենքին, որն ապրիլի 24-ը սահմանուÕ ´ է որպես «Հանդուրժողականության և մարդկանց միջև հարգանքի օր»:

Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերի 1-ին հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սեպտեմբերի 30-ին Հայաստան ժամանած Յուրի Ջորկաեֆը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Միջազգային մակարդակի փաստաբան և մարդու իրավունքների անվանի իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոնը կարժանանա «Արդարության պաշտպաններ» մրցանակին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար: Մրցանակը կտրվի հոկտեմբերի 25-ին՝ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակի կազմակերպած ամենամյա գալա ընդունելության ժամանակ:

Հայոց ցեղասպանության և հայ զոհերի նկատմամբ հանրությանն ուշադրությունը գրավելու ջանքերի համար ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Դոլը պարգևատրվել է «Երախտագիտության» մրցանակով:

Թուրքական «Հուրիեթ» պարբերականի լրագրող, Հայոց ցեղասպանության ճանաչման հայացքներով հայտնի Ահմեթ Հաքանի վրա սեպտեմբերի 30-ի երեկոյան հարձակված անձինք իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ)' Ստամբուլի Ֆաթիհ շրջանային գրասենյակի անդամներ են:

Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական քարոզարշավի շրջանակում խոստացել է ընտրվելու դեպքում ճանաչել Ցեղասպանությունները: Այս մասին Անկարայի «Հիլթոն» հյուրանոցում կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի հետ համատեղ հանդիպմանը ներկաներին հայտնել է ԺԴԿ համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը:

Ռուսաստանը Սիրիայում

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում են անցկացրել Նյու Յորքում եւ քննարկել սիրիական ճգնաժամի կարգավորումը:

Սեպտեմբերի 28-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ ռուսական զորքերը Սիրիայում որեւիցե ռազմական գործողության չեն մասնակցի:

Անհրաժեշտ Է համակարգել Ռուսաստանի գործողությունները Սիրիայի տարբեր ուժերի հետ՝ նպատակ ունենալով բացառել նույնիսկ պատահական թյուրիմացության հնարավորությունը Սիրիային աջակցող ռուսների եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող սիրիական ընդդիմության ջոկատների միջեւ: Այս կարծիքը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել Է Reuters գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է սեպտեմբերի 27-ին: Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտպանում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին հակազդելու Ռուսաստանի պլանները:

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Սիրիա ժամանելուն պես մի շարք ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում կառավարական ուժերի դեմ Հալեպի նահանգում կռվող մարտիկների դիրքերի վրա: Ռուսաստանյան օդուժին ցամաքից աջակցել է սիրիական բանակը: Գործողությունների ընթացքում ոչնչացվել են 120-140 իսլամիստ ահաբեկիչներ:

Սիրիական հակամարտության լուծման համար Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ են համագործակցել ցանկացած պետության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այդ մասին սեպտեմբերի 28-ին Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայում ունեցած իր ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Նյու Յորքում տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որն առաջինն է դարձել 2013 թվականի ամռանից ի վեր:

Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկում Է համակարգել ջանքերը ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Մոսկվան հուսով Է, որ Վաշինգտոնն ըմբռնեց իր դիրքորոշումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարտերն իր ստորադրյալներին հրաման Է տվել Ռուսաստանի հետ «կապի գիծ բացել» Սիրիայում գործողությունների համակարգման համար:

ԱՄՆ-ը կարեւորում է «սահուն իշխանափոխությունը» Սիրիայում եւ չի պահանջում երկրի նախագահ Բաշար Ասադի անհապաղ պաշտոնաթողությունը: Այդ մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդի քննարկմանն առաջարկություն Է ներկայացրել արտասահմանում Ռուսաստանի զորակազմի օգտագործմանը համաձայնության մասին որոշում ընդունելու վերաբերյալ: ՌԴ Դաշնության խորհուրդը համաձայնություն Է տվել Ռուսաստանի նախագահին՝ երկրի զինված ուժերն օգտագործել Սիրիայում:

Սիրիայի տեղեկատվության նախարարությունում հաստատել են, որ Դամասկոսը ռազմական օգնություն Է խնդրել ՌԴ-ից երկրում հակամարտությունը լուծելու համար: Այդ մասին հայտարարել Է Սիրիայի տեղեկատվության նախարարի քաղաքական հարցերով խորհրդական Ալի ալ Ահմադին:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նամակ Է ուղարկել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ռազմական աջակցություն Է խնդրել Ռուսաստանից:

Թեհրանը ողջունում Է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ավիահարվածներ հասցնելու համար ռազմաօդային ուժեր կիրառելու Մոսկվայի որոշումը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Մոսկվան չի պատրաստվում ամբողջովին խորասուզվել սիրիական հակամարտության մեջ:

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կշարունակեն Սիրիայում հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա գործողությունների «մի քանի տարբերակներ»: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին՝ ամփոփելով ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ սեպտեմբերի 30-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած բանակցությունների արդյունքները:

Ստացվող հաղորդագրությունների համաձայն՝ Ռուսաստանը նոր ավիահարվածներ Է հասցրել Սիրիայում: Գրոհի թիրախներ են դարձել ապստամբների դիրքերը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, որը վերահսկվում Է որպես «Նվաճման բանակ» հայտնի միության կողմից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում Է, որ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարելու համար գործողությունների համակարգման շուրջ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի երկխոսությունը կավարտվի նման փոխգործակցության համար մշտապես գործող մեխանիզմի ստեղծմամբ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ապատեղեկատվության միջոցով խուճապային տրամադրություններ գեներացնելու փորձերն անընդունելի են. ՍԱՏՄՎրաստանի վարչապետ Կոբախիձեն դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնմանըԲյուջեն ավելացնում են, բայց ոչ մի բանի որակը չի լավանում. եկե’ք բացեիբաց խոսենք (տեսանյութ) 2026թ-ին նոր թանկացումներ են բարձելու երեւանցիների գլխին.Ստեփանյան (տեսանյութ)Գերմանիայի ԱԳ նախարարը բացահայտել է՝ ինչ հանգամանքներում Ուկրաինան տարածքային զիջումների կգնաՍրացում Մերձավոր Արևելքում, աշխարհաքաղաքական լարվածություն և տարածաշրջանային բանակցություններ (տեսանյութ)Վերականգնվել է պետությանը պատճառված 182․5 մլն դրամի վնասը․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երեւանի վերաբերյալ ամենակարեւոր որոշումները մենք ենք ընդունել (տեսանյութ)Գորիսում քաղաքացիները բեմից քաշել են երգչուհի Անետա Աղաբեկյանին. նա ընկել է բազմության վրա (տեսանյութ)Գերմանիայի պաշտպանության նախարարը հերքել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտության հնարավորությունըԱվագանին քննարկում է Երևանի բյուջենՀաստատվել է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անհատական կազմը4380 դոլար մեկ ունցիայի դիմաց․ ինչ է կատարվում ոսկու շուկայում (տեսանյութ)ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել «երկու բան անել» Ռուսաստանից պաշտպանվելու համարԽարդախության մեջ մեղադրվողը հանձնվել է Շվեյցարիային․ Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունըԷս մարդիկ զբաղվում են քաղաքական աճպարարությամբ. էս 2 երիտասարդները ծախված են. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ճապոնիայի համալսարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցելՎիրահայոց թեմի առաջնորդը նշանակվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Չեղարկվում է Ավան, Նոր Նորք, Նորք Մարաշ, Էրեբունի վարչական շրջանների և Առինջի ջրանջատումըԳազամատակարարման վթարային դադարեցում Ախուրյան բնակավայրում Ռուսաստանը և Ուկրաինան հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասին․ վիրավորներ կանԱՄՆ-ն արձագանքել է Զելենսկու՝ ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ մեկնաբանություններինԿատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է․ ԱՆ ԱՄՆ դեսպանն ավարտում է իր աշխատանքը ՀՀ-ում ՊՆ-ում միլիոններով պարգևավճար կբաժանեն․ Փաշինյանը Վեհափառի այլ մտերիմների էլ կկալանավորի (տեսանյութ) Քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցերՎրաստանի պետական ​​անվտանգության ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել էԳերմանիայի պաշտպանության նախարարը Պուտինին մեղադրել է Ուկրաինայում խաղաղություն չցանկանալու մեջՀալեպում համընդհանուր հանգստի օր է հայտարարված. հայ համայնքի շրջանում տուժածներ չկան. Պետրոսյան Սրբազանը զրկվել է կիրակնօրյա պատարագին մասնակցելու հնարավորությունից, դիմել եմ Գալյանին․ պատգամավորԱվինյանը հունից դուրս եկավ. «Շատ եք լոճվում», լարված իրավիճակ քաղաքապետարանում. Արտակ Գալստյանի ելույթը չհաջողեց (տեսանյութ)26-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ հրդեհ է բռնկվել Գերմանիայում կոչ են արել Պուտինի հետ ուղիղ բանակցություններ սկսելՎերջին շրջանում նկատելի են, որ որոշ կառուցապատողներ պատշաճ սկսել են ապահովել շենքերի ցանցապատումը (տեսանյութ)Ի՞նչ ա նշանակում՝ «մի ձև գտե՛ք, խանութը փակե՛ք». Փաշինյանին բացատրեիք պրոբլեմը (տեսանյութ)Շատ եք լոճվել, հերիքա «ապերավատ» լինեք». Ավինյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)Ո՞ր դեպքում կառուցապատողները արտոնություն կստանան (տեսանյութ) Լավ, ձեր քաղաքական բարոյականությունը որտեղա՞, գիտակցում եք, որ մտել եք քաղաքացու գրպանը. Մանուկյանը՝ կարմիր գծերի մասին (տեսանյութ)Մեկնարկել է Սևանա լճում 2026 թվականի համար արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումը․ ՇՄՆԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Խոշոր չափի գողություն՝ Երևանում․ «Mercedes»-ից գողացել են պայուսակ, որում եղել է 32 հազար դոլարԵրևանի ավագանու «ՔՊ» խմբակցության անդամ Կիմա Աբրահամյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են Հալեպ քաղաքում բախnւմներ են տեղի ունեցել կառավարական և քրդական nւժերի միջև Պարոնայք և տիկնայք, դուք կամ անուղղելի դեբիլ եք, կամ նպատակաուղղված ապատեղեկատվություն եք տարածում. Կարեն ՔոչարյանԵրեւանում հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Համայնքային ոստիկանները հայտնաբերել են 21-ամյա աղջկա նկատմամբ ոտնձգություն կատարած չափահաս տղամարդկանցՎթարային ջրանջատում Արարատի մարզում Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է 29.7 մլն դրամի վնասըԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Ամենադիտված