Պալմիրայում ԻՊ-ն ոչնչացրել է անտիկ Հաղթանակի կամարը
ԱՐԽԻՎ
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները Պալմիրայում ոչնչացրել են հնագույն Հաղթանակի կամարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 5-ին հաղորդել է The Independent թերթը:
Կամարը հին հռոմեացիների կողմից կառուցվել էր շուրջ երկու հազար տարի առաջ եւ գտնվում էր Պալմիրա քաղաքի անտիկ մասում: Ներկայում Պալմիրան վերահսկում են ԻՊ-ի զինյալները:
Հուշարձանի ոչնչացման փաստը հաստատել է Սիրիայի հնությունների ու թանգարանների դեպարտամենտի տնօրեն Մաամուն Աբդուլքարիմը:
ԻՊ-ի ահաբեկիչները հնագույն քաղաքը գրավել են այս տարվա օգոստոսին եւ շարունակաբար ոչնչացնում են այնտեղ գտնվող հնությունները: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը հնագույն հուշարձանների կորուստը ողբերգություն Է համարել ամբողջ մարդկության համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան