ԱՄՆ-ը Սիրիայում Ռուսաստանին դիմակայելու քայլեր կձեռնարկի. Պենտագոն
ԱՐԽԻՎ
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները Ռուսաստանին դիմակայելու անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն Սիրիայում նրա գործողության կապակցությամբ: Ընդսմին ԱՄՆ-ը պատրաստ Է համագործակցելու ՌԴ-ի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները քայլեր կձեռնարկեն Ռուսաստանին դիմակայելու համար: Ռուսաստանի գործողությունները հանգեցրել են Սիրիայում պատերազմի Էսկալացման: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին՝ գործել անվտանգ: Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետա հետագա համագործակցության»,-Bloomberg գործակալությունը մեջբերել Է Քարթերի հայտարարությունը, որը նա արել Է Մադրիդում ունեցած ելույթի ժամանակ:
Հոկտեմբերի 5-ին ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Սիրիայում ռուսական օդուժի բոլոր գործողությունները հրապարակային են, եւ հավելել Է, թե չի լսել Սիրիայում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի աշխատանքին հակազդելու ԱՄՆ-ի պլանների մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)