Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ սահմանամերձ գյուղերի խաղողի բերքը կմթերվի շուկայականից բարձր գնով (տեսանյութ)
ԱՐԽԻՎ
Տարվա այս շրջանում Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչներին հուզող գլխավոր հարցը իրենց ապրուստի միակ միջոցի՝ բերքի մթերման խնդիրն է: Նրանք մի կողմից ստիպված են թշնամու գնդակի տակ այգի մշակել ու բերք հավաքել, մյուս կողմից չգիտեն ինչպես իրացնել այն: Խնդրին լուծում տալու նպատակով Բերդավանում է եղել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: Նա տեղեկացրել է, որ ի տարբերություն մթերող այլ կազմակերպությունների, որոնք խաղողն ընդունում են 120 դրամով, Երևանի «Արարատ» կոնյակի գինու օղու կոմբինատը բերքը կմթերի 140 դրամով: Բերդավանցիները Գագիկ Ծառուկյանին խնդրել են 20 դրամին ավելացնել ևս 10-ը: Հաշվի առնելով, որ խաղողագործությունը սահմանամերձ Բերդավանի բնակիչների ապրուստի միակ միջոցն է, Գագիկ Ծառուկյանը նրանց խնդրանքը չի մերժել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)