ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները 

Ուսուցչի օրվա առթիվ վարչապետը պարգևատրել է լավագույն մանկավարժներին

ԱՐԽԻՎ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն հոկտեմբերի 5-ին մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ անկախության տոնի առթիվ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղի թիվ 1 հիմնական դպրոցի գերմաներենի ուսուցչուհի Էմմա Թորոսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով, իսկ ՀՀ անկախության տոնի առթիվ երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Կապանի պետական բժշկակա ն քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոմիկ Սարգսյանը՝ Երախտագիտության մեդալով: Պարգևները հանձնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած ավանդի համար և Ուսուցչի օրվա առթիվ Հովիկ Աբրահամյանը մի խումբ մանկավարժների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով: ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի փոխտնօրեն Թամարա Պետրոսյանը և ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Թամարա Դանիելյանը, ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Մանվել Սաֆարյանը, ՀՀ Տավուշի մարզ Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի դասվար Հասմիկ Սայադյանը, ՀՀ Արմավիրի մարզի Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Մելինե Մուքոյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային պետական հանրակրթական վարժարանի մաթեմատիկայի ուսուցիչ Ամալյա Սայիլյանը, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Էմմա Անտոնյանը, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի դասվար Ամալյա Վանյանը, ՀՀ Արարատի մարզի Բերդիկի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Անահիտ Գրիգորյանը, ՀՀ Սյունիքի մարզի Վերիշենի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անահիտ Մկրտչյանը և ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի թիվ 1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Հասմիկ Մաթևոսյանը:

Տարվա լավագույն ուսուցիչ է ճանաչվել Տավուշի մարզի Արծվաբերդի միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Գուրգեն Զարգարյանը, լավագույն դաստիարակ՝ Երևանի թիվ 47 մանկապարտեզի դաստիարակ Արմինե Մնացականյանը, լավագույն տնօրեն՝ Տավուշի մարզի Բերդի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզան Թումանյանը: Լավագույն ուսուցիչ և դաստիարակ ճանաչված մանկավարժները պարգևատրվել են ավտոմեքենայով, իսկ լավագույն տնօրենը՝ համակարգչով: Մրցանակները նրանց հանձնել է կառավարության ղեկավարը:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո վարչապետը հանդես է եկել շնորհավորական ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Սիրելի մանկավարժներ,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ' մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:

Մենք մեծապես կարևորում ենք ձեր աշխատանքը: Դուք դժվարին, պատասխանատու և շատ կարևոր գործի նվիրյալներ եք: Ուսուցիչը եղել և մնում է հոգևոր և բարոյական արժեքների լավագույն կրողն ու տարածողը: Այն լույսը, սերն ու ջերմությունը, գիտելիքների պաշարը, որ տալիս եք ձեր սաներին, վստահաբար, իրենց հետքն են թողնում նրանցից յուրաքանչյուրի՝ որպես անհատի կայացման ճանապարհին: Մեզանից յուրաքանչյուրն իր հիշողություններում պահում է այն ուսուցչի կերպարը, ով սովորեցրել է մտածել և հասկանալ, չընկրկել դժվարություններից, հավատալ և հաղթել: Իմ հիշողություններ ում ևս պահպանվում են իմ բոլոր ուսուցիչների կերպարները, որոնցից յուրաքանչյուրին յուրովի եմ շնորհակալ՝ իմ կյանքում ունեցած նրանց ավանդի համար:

Մեր երկրի անկախացումը և պետականության ամրապնդումը հնարավորություն տվեցին կրթության բնագավառում որդեգրել ոչ միայն ժողովրդավարության սկզբունքներ, այլև համակարգն ուղղորդել հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանը և զարգացմանը: Մեր երկրի ապագան կիրթ և զարգացած հասարակությունն է, ուստի կրթության որակի բարձրացմանն ու մատչելիության ապահովմանն ուղղված բարեփոխումները լինելու են շարունակական: Որպես կառավարության ղեկավար՝ նաև անձամբ աջակցելու եմ ոլորտի հետագա զարգացմանն ու ուսու ցիչների որակավորման բարձրացմանը միտված յուրաքանչյուր նախաձեռնության:

Այսօր մենք ձեռնամուխ ենք եղել Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացմանը, որի նպատակն է կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը: Ուսուցիչը մշտապես մեր պետության ուշադրության և հոգածության կենտրոնում է, քանզի ձեզ է վստահված մատաղ սերնդի, մեր վաղվա հասարակությունը ձևավորող անհատի կրթության և դաստիարակության չափազանց կարևոր ու պատասխանատու գործը: Մեր հետևողական ջանքերն ուղղված են և այսուհետ ևս ուղղված են լինելու մեր ուսուցիչների սոցիալական, տնտեսական խնդիրների լու ծմանը և բարեկեցության ապահովմանը:

Սիրելի ուսուցիչներ,

Ձեր հաջողություններն ակնհայտ են, ձեր ձեռքբերումներն ակնհայտ են: Մեր այսօրվա զինվորները, գիտնականները, շինարարները և բժիշկները ձեր սաներն են, ովքեր դիմակայելով ներկա բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին' անկոտրում կամքով կողք կողքի շենացնում են մեր անկախ պետությունը: Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ ցանկանում եմ քաջառողջություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ ձեր հայրենանվեր ու պատասխանատու գործում: Մեր ապագան, հաջողության գրավականը մեր կրթված երիտասարդներն են, աշակերտները, ուսանո ղները և մեր եռամիասնությունը՝ Մայր Հայրենիք-Արցախ-Սփյուռք»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո
Ամենադիտված