Microsoft-ը ներկայացրել է նոր պլանշետ և իր առաջին նոութբուքը
ԱՐԽԻՎ
Microsoft Corp.-ը հոկտեմբերի 6-ին ներկայացրել է պլանշետի նորացված տարբերակ և նոութբուքի իր առաջին մոդելը, որոնք նախատեսված են կորպորատիվ հաճախորդների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ընկերության մամուլի տեղեկագրում:
Surface Pro 4 պլանշետն օժտված է 12,3 դյույմ անկյունագիծ ունեցող էկրանով: Դրա արտադրողականությունը 30 տոկոսով ավելի բարձր է, քան նախորդ մոդելինը: Նոր նոութբուքն ստացել է Surface Book անվանումը: Ընկերության ներկայացուցիչ Պանոս Պանայայի խոսքով՝ դա «աշխարհի ամենաբարակ և հզոր համակարգիչն է»: Դրա էկրանն ունի 13,5 դյույմ անկյունագիծ, իսկ արտադրողականությունը, ընկերության հայտարարության համաձայն, կրկնակի բարձր է, քան Apple-ի MacBook Pro-ինը:
Նշված սարքերի նախապատվերները կսկսվեն հոկտեմբերի 7-ին, դրանք վաճառքի կհանվեն հոկտեմբերի 27-ին, հաղորդել է «Ինտերֆաքսը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)