Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Իրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները Հայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպք Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել Արենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվի 

Էրդողանի` Բելգիա այցի ֆիասկոն

ԱՐԽԻՎ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բելգիա տհաճ ու զավեշտալի միջադեպերի շարան էր: Պետական այրերի այցն այս կամ այն երկիր սովորաբար նշանավորվում է քաղաքական կամ տնտեսական կարևոր որոշումներով, հայտարարություններով կամ համաձայնագրերի ստորագրությամբ: Պաշտոնակլան արարողակարգի կանոններով ընդունված այս երևույթը, սակայն, չաշխատեց Էրդողանի և նրա կնոջ՝ Էմի նե Էրդողանի երկօրյա այցի ժամանակ:

Թեպետ անցնող օրերի ընթացքում Էրդողանը մի շարք հանդիպումներ ունեցավ այնպիսի անձանց հետ, ինչպիսիք են Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կամ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, սակայն այս հանդիպումները չունեցան նույն հնչեղությունը, որքան այցի ժամանակ գրանցված տհաճ ու զավեշտալի միջադեպերը:

Բելգիայի ռադիոհեռուստատեսության պաշտոնական կայքը հրապարակեց տեղեկատվություն այն մասին, որ Էրդողանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները երկու անգամ բախում են ունեցել Բելգիայում նրանց տրամադրված անվտանգության աշխատակիցների հետ: Դրանցից մեկի պատճառը եղել է այն, որ անվտանգությունն ապահովող բելգիացի աշխատակիցները ցանկացել էին իրենք ստուգումներ անցկացնել այն ինստիտուտում, որտեղ պետք է ավելի ուշ ելույթ ունենար Էրդողանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք տարածքն ավելի լավ են ճանաչում: Նշվում է, որ բանը հասել է անգամ հրմշտոցնե րի:

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից առաջ Էրդողանը ցանկություն էր հայտնել հանդիպել Բելգիայում բնավող թուրքերի հետ՝ խախտելով երկրի նախագահի՝ սահմանադրությամբ ամրագրված չեզոքության սկզբունքը: Սակայն Բրյուսելի քաղաքապետարանը հրաժարվել էր սրահ տրամադրել տեղի թուրքական համայնքի հետ Էրդողնաի հանդիպման համար: Բրյուսելի քաղաքապետ Յվան Մայերը հարցի առնչությամբ ասել էր, որ քաղաքապետարանի սրահը նախատեսված չէ քաղաքական ժողովների անցկացման համար:

Հետագայում Էրդողանի անունը սկսեց շոշափվել կապված մի զավեշտալի միջադեպի հետ: Մարտին Շուլցի հետ հանդիպումից հետո անվտանգությունն ապահովող աշխատակիցների ոչ ճիշտ աշխատանքի հետևանքով Էրդողանը մնաց վերելակում: Պատճառը վերելակի գերծանրաբեռնվածությունն էր, ինչի հետևանքով վերելակի դռները չէին կարողանում փակվել: Դռների փակվելու մի քանի անհաջող փորձերից հետո Էրդողանը թիկնապահներից մեկին էր դիմել՝ բարկացած ասելով. «Թող մեկը դուրս գա»: Արդյունքում, անվտանգության աշխատակիցները ստիպված էին իրենց նախագահին գերբեռնված վերելակով ճանապարհել առանց թիկնազորի:

Էրդողանների՝ Բելգիա կատարած այցի «հնչեղությունը», սակայն, այսքանով չավարտվեց: Այցի վերջում Էրդողանի տիկինը՝ Էմինե Էրդողանը, ով որոշել էր գնումներ կատարել տեղի ամենաշքեղ խանութներում, իր քմահաճույքները բավարարելու համար փակեց հայտնի բուլվարներից մեկը՝ Ավենյու Լուին: Խանութներից մեկը մտնելուց հետո այդտեղ մուտքն այլ անձանց համար արգելվել էր: Նման իրարանցումը, բնականաբար, դժգոհություն էր առաջացրել շատ բելգիացների շրջանում: Տեղական La Capitale թերթն այս առևտրի մասին լուրը հրապարակել էր իր գլխագրում: Հայտնի էր դարձել, որ Էմինե Էրդողան ը միայն Longchamp խանութում, որտեղ ամենաէժան պայուսակն արժե 650 եվրո, 1500 եվրոյի գնում էր կատարել:

Արաքս Կասյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետել
Ամենադիտված