Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Իրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները Հայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպք Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել Արենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվի 

«Իմ ջերմ ու բարի քաղաք». Երևանին լիարժեք բնորոշող կարգախոս. Մարիա Բարաղամյան

ԱՐԽԻՎ

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունը մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացման յուրօրինակ խթան է դարձել ու հատկապես տոնական օրերին տարեց տարի ավելի շատ թվով զբոսաշրջիկներ են այցելում Երևան: Այս և «Էրեբունի-Երևան»-ի այլ մանրամասների մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանի հետ:

«Իմ ջերմ ու բարի քաղաք» կարգախոսը որքանո՞վ է համահունչ Երևանին:

- Իմ կարծիքով այս կարգախոսը Երևանի լիարժեք բնորոշումն է, քանի որ մեր քաղաքը նախ և առաջ այն ջերմ ու բարի մարդիկ են, ովքեր ապրում, արարում ու ստեղծագործում են մեր քաղաքում: Ու նրանց հավաքական անունն է Երևանցի: Հենց մեծատառով, քանի որ ոչ նրանց մասնագիտությունը, ոչ էլ քաղաքի այս կամ այն հատվածում բնակվելը բնավ չի խոչընդոտում մեր քաղաքի զարգացման գործում ամեն Աստծո օր նրանցից յուրաքանչյուրի ներդրումն ունենալուն: Ի դեպ, «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղու կարգախոսն էլ է ընտրված մեր քաղաքի ջերմության հենքով՝ «Երևան, զգա ջերմությունը»: Ու իմ խորին համոզմամբ ջերմությունն ու բարությունը մեր քաղաքի հենքային բնութագիրն է:

Արդյո՞ք տվյալ տարածաշրջանի բնակիչների բնավորությունն ու նկարագիրը կարևոր պայման են զբոսաշրջության զարգացմանը խթանելու հարցում:

- Զբոսաշրջությունը խթանելու հարցում, իրոք, անչափ կարևոր է բնակիչների վերաբերմունքը զբոսաշրջիկի նկատմամբ: Նրանց ստացած ընդհանուր դրական տպավորության գլխավոր բաղադրիչը հենց տեղի բնակիչների վերաբերմունքով է պայմանավորվում, ինչը կարելի է նաև որակել որպես մեծ ներդրում զբոսաշրջության խթանման ու զարգացման կարևոր գործում: Ու դա բնական է, քանի որ ցանկացած քաղաք կվերածվի սառն ու դատարկ տարածքի, եթե այնտեղ մարդիկ չբնակվեն: Ու դժվար թե որևէ զբոսաշրջիկ ցանկություն հայտնի այցելել անմարդաբնակ, ամայի տարծքներ: Ինչ վերաբերում է մեր քաղաքին, ապա ընդունված է ասել, որ Երևանը վարդագույն և արևոտ քաղաք է: Անշուշտ դա այդպես է, բայց և ջերմ ու բարի է մեր Երևանը, քանի որ ունի ամենամեծ հարստություններից մեկը՝ ջերմ ու բարի բնակիչներ: Օրեր անց կնշենք մեր սիրելի քաղաքի 2797 ամյակը: Դժվար է անգամ պատկերացնել, թե այդ շուրջ 3 հազարամյակից քանի՞ տարին կգոյատեվեր մեր հնամենի քաղաքը, եթե չունենար այն արարող, սրտացավ ու սեփական բնակատեղին սիրող քաղաքացիներին, որոնց անմիջական ջանքերով ու նվիրումով էլ հազարամյակներ շարունակ կերտվել է Երևանի պատմությունը: Եվ այս տարի ուզում ենք, որ մեր քաղաքի հյուրերը նաև հենց այդ տեսանկյունից բացահայտեն մեր քաղաքի երկարակեցության գաղտնիքը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ միայն մշակութային կոթողներն ու ճարտարապետական լուծումները բավարար չեն որևէ քաղաքի մասին լիարժեք տպավորություն կազմելու համար: Մեզանից յուրաքանչյուրին էլ մշտապես գերել ու գերելու է մարդկանց վերաբերմունքը, նրանց հարաբերվելու ունակությունը: Իսկ որ մենք՝ հայերս, հյուրասեր ենք ու գիտենք հյուր ընդունելու և ճանապարհելու կարգը, կասկած անգամ չկա: Եվ ես համոզված եմ, որ մեր սիրելի քաղաքի տոնի առիթով մեր քաղաք այցելած բոլոր հյուրերին հերթական անգամ միասին պատվով կապացուցենք, որ ամենահյուրասեր, ամենաջերմ ու բարի տանտերերն ենք:

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուրիս ծննդյան տոնը կազմակերպելը որոշակի ծանրաբեռնվածություն է ենթադրում: Կարծում եմ քաղաքի ծննդյանն օրվա նախապատրաստական աշխատանքներն այդ տեսանկյունից գերծանրաբեռնված նախապատրաստական փուլ է պահանջում: Ինչպե՞ս եք հաջողում հասցնել ամեն ինչ:

- Անշուշտ, աշխատանքային ծանրաբեռնվածությունը, հատկապես տոնի նախօրեին, բավականին շատ է, բայց համոզված եղեք, որ դա ինձ համար հաճելի ծանրաբեռվածություն է, քանի որ տարիներ շարունակ լինելով կազմակերպչական խմբում, ինձ պարտավորված ու պատասխանատու եմ զգում, որպեսզի մեր համաքաղաքացիներն ու քաղաքի հյուրերը լիարժեք վայելեն քաղաքի տոնը: Չեմ թաքցնի, որ սիրում եմ տոն կազմակեպել, մարդկանց ուրախություն պարգևել, լինել միջոցառումների առանցքում և լավ տրամադրություն ապահովել բոլորի համար: Քաղաքի տոնի դեպքում էլ է նույնը, սիրով եմ աշխատում, առավել ևս, որ արդեն կա ձևավորված է հրաշալի թիմ, որը նույն խանդավառությամբ ու նվիրումով աշխատում է ամեն տարի:

Արդյո ՞ք չեք հոգնում տարիներ շարունակ կազմակեպել նույն տոնակատարությունը:

- Ամենևին, քանի որ ամեն անգամ նորովի եմ մոտենում, նոր շնչով ու էներգիայով եմ աշխատում: Մշտապես ավելանում են նոր միջոցառումներ: Անշուշտ, հիմնական գիծը պահպանվում է, բայց նոր մտքեր միշտ կան: Այս տարի, օրինակ, լինելու է «Քարե կոթողների ժամանակագրությունը» սեպագրերի բացօթյա ցուցադրություն: Խաչքարերի տեսքով ներկայացվելու են այն սեպագրերը, որոնց բնօրինակները վերցված են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից: Սեպագրերի հիման վրա պատրաստվել են խաչքարեր, որտեղ ներկայացվում է Էրեբունի-Երևանի պատմությունը, ներկայացվում են տարբեր դրվագներ մարդկանց կյանքից, պատմական ակնարկներ: Այս տարվա նորություններից է նաև «Նվիրում ենք մայրաքաղաքին» մարզերի ողջույն համերգը, որի շրջանակում ՀՀ տարբեր մարզերի քաղաքներից կգան համույթներ՝ իրենց ելույթները համայն հայության մայրաքաղաք Երևանին նվիրելու: Նորություն է նաև «Հին ու նոր Երևան» լուսանկարչական ցուցահանդեսը, որը ներկայացնում է «Ունիսոն» հասարական կազմակերպությունը: Ցուցահանդեսում ընդգրկված են սահմանափակ կարողություններ ունեցող մեր համաքաղաքացիների լուսանկարները:

Տոնական օրերի ծրագիրը բավականին հագեցած է ու մանրամասներին ամբողջությամբ կարող եք ծանոթալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

Միայն մշակութայի՞ն միջոցառումներ են ներառված «Էրեբունի-Երևան»-ի ծրագրում

- Ոչ, արդեն երկրորդ տարին է, որ «Էրեբունի-Երևան» տոնն ունի նաև սոցիալական բաղադրիչ, որի շրջանակում քաղաքի տարիքը խորհրդանշող քանակով, այս տարվա պարագայում 2797 տարատեսակ կենցաղային իրեր նվիրվում են այդքան ընտանիքների: Այդպիսով նաև մեր քաղաքացիներն են տոնին ընդառաջ զգում քաղաքի տոնի բերկրանքն և ջերմությունը: Նվերներ ստացող քաղաքացիների շարքում ընդգրկված են Հայրենական պատերազմի վետերաններ, Արցախյան և աֆղանական պատերազմների մասնակիցներ, Արցախում զոհվածների, Արցախյան պատերազմի հաշմանդամների, հակառակորդի հետ շփման գծում 2014-2015թթ. զոհված զինծառայողների, հաշմանդամներ ունեցող, ինչպես նաև միաժամանակ 2 զինծառայողներ ունեցող, գիտության և մշակույթի գործիչների, վաստակաշատ բուժաշխատողների և մանկավարժների ընտանիքներ:

«Էրեբունի-Երևան»-ի Տոնական միջոցառումներից հատկապես որո՞նք են, որ ամենաշատն եք սիրում ու սպասում:

- Մեր քաղաքի տոնը սիրում եմ իր ամբողջության մեջ, որովհետև յուրաքանչյուր միջոցառումը ամբողջի մի մասնիկն է: Բայց, այդուամենայնիվ շատ եմ սիրում տոնական օրվա մեկնարկը՝ առավոտյան ջրցան մեքենաների շքերթը: Այն ինձ տանում է մանկություն, դեպի իմ ծնողների երիտասարդ տարիների Երևան: Ու հետո, այս ավանդույթը շատ խորհրդանշական է: Փողոցը լվացող ջրաշիթերը ասես արթնացնում են մեր հազարամյա, բայցև միշտ երիտասարդ քաղաքին ու մաղթում են նրան, որ հավերժ ապրի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետել
Ամենադիտված