Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայով վարակվելու նոր դեպքեր չեն գրանցվել. ԱՀԿ
ԱՐԽԻՎ
Անցած շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը, Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսով վարակվելու նոր դեպքեր չեն գրանցվել: Ինչպես ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հոկտեմբերի 7-ին Ժնեւում հրապարակված շաբաթական տեղեկագրում, տարածաշրջանում նման համաճարակաբանական իրադրություն առաջին անգամ է դիտվում 2 014 թվականի մարտից ի վեր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Հոկտեմբերի 4-ին ավարտված շաբաթվա ընթացքում հաղորդումներ չեն եղել Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության որեւէ դեպքի մասին,- նշում է ԱՀԿ-ն:- 2014 թվականի մարտից ի վեր առաջին անգամ համաճարակաբանական շաբաթվա ընթացքում հաստատված դեպքերի թիվը հավասար է զրոյի»:
Դրա հետ մեկտեղ, ԱՀԿ-ի կարծիքով, կարճաժամկետ հեռանկարում պահպանվում է հիվանդանալու նոր դեպքերի վտանգը:
Արեւմտյան Աֆրիկայում մոլեգնած համաճարակի ընթացքում վտանգավոր հիվանդությունից մահացել է 11 հազար 297 մարդ, վարակվել է եւս 28 հազար 421 բնակիչ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)