ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն տվեց Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելուն
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել 612 մլրդ դոլարի չափով 2016 թվականի պաշտպանության բյուջեին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին: Օրինագծի տեքստն ուղարկվել է նախագահ Բարաք Օբամային, որը պետք Է այն ստորագրի:
Բյուջեն, մասնավորապես, նախատեսում է Ուկրաինային տարատեսակ զենքի մատակարարումներ իրականացնելու հնարավորությունը: Փաստաթղթում նաեւ նշվում է Կիեւին հետախուզական տեղեկատվություն տրամադրելու հնարավորության մասին: Այդ նպատակներով հատկացված է 300 մլն դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)