Louis Vuitton նորաձեւության տունը շոու է կազմակերպել «Խելագար Մաքս»-ի ոճով
ԱՐԽԻՎ
Ֆրանսիայի Louis Vuitton նորաձեւության տունը ներկայացրել է նոր տարեշրջանի հավաքածու: Այն իրականացվել է ֆուտուրիստական ոճով եւ հիշեցնում է «Խելագար Մաքս»-ի ֆիլմի հերոսներին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fashionmag-ին:
Հավաքածուում օգտագործված է գորշ կանաչ գույների հագուստ՝ ճարմանդներով, կիսաշրջազգեստներ՝ բալետի պարազգեստի օրինակով, կուրտկաներ, շալվարներ եւ կիսաշալվարներ, ինչպես նաեւ պայուսակներ ու աքսեսուարներ, այդ թվում՝ գոտիներ, որոնք փաթաթվում են ձեռքի վրա: Ցուցադրման գլխավոր առանձնահատկությունն այն է, որ հագուստը ներկայացրել են անդրոգին արտաքինով մոդելներ:
Ցուցադրությունը կայացել է Փարիզի Louis Vuitton Foundation գեղարվեստական պատկերասրահում:
Louis Vuitton ընկերությունը հիմնվել է 1854 թվականին Ֆրանսիայում՝ սնդուկներ եւ բեռնարկղեր պատրաստող վարպետ Լուի Վյուիտոնի կողմից: Այն մասնագիտանում է աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների եւ զարդերի արտադրության մեջ: Ներկայում ընկերությունը LVMH միջազգային հոլդինգի բաղկացուցիչ մասն է: 2013 թվականի նոյեմբերից Louis Vuitton-ի կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում է Նիկոլյա Գեսկյերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)