Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Իրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները Հայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպք Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել Արենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվի 

Հայաստանի ձայնը լսելի է ֆրանկոֆոն երկրներում. Միկայել Ժանինի բացառիկ հարցազրույցը

ԱՐԽԻՎ

Ապագայի Ֆրանկոֆոնիան պետք է լինի լավատես, ստեղծագործ, պատրաստ մրցակցելու, դիմագրավելու ճգնաժամերին ու բոլոր տեսակի մարտահրավերներին, որոնք ծառացած են ողջ միջազգային հանրության առջև: Այս մասին «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանինը: Նա խոսել է Ֆրանկոֆոնիայի ծրագրերի, նոր մարտահրավերների եւ Երեւանում կայանալիքՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությաննախարարական համաժողովի մասին:

Գրեթե մեկ տարի է, ինչ Դուք ընտրվել եք Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այդ ընթացքում Դուք ակտիվ գործունեություն եք ծավալել: Ինչպե՞ս եք տեսնում Ֆրանկոֆոնիայի ապագան: Ո՞ր ծրագրերին եք մեծ կարևորություն տալիս և որո՞նք եք պատրաստվում կյանքի կոչել:

Դակարի գագաթնաժողովում պետությունների և կառավարությունների ղեկավարները մեզ ներկայացրին պարզ և հստակ ճանապարհային քարտեզ: Նրանք ցանկանում են, որ Ֆրանկոֆոնիան հետևողականորեն ներգրավվի նաև տնտեսական հարցերում, ինչպես նաև, որ իր գործունեության մեջ ավելի ակտիվորեն ներառի կանանց և երիտասարդներին: Այդ ճանապարհային քարտեզը մեզ առաջնորդում է գործել համաշխարհային հրատապ խնդիրներին համապատասխան և հետևել անդամ երկրների անցուդարձին: Այն մեզ հորդորում է նաև լինել առավել նախաձեռնող, լինել ստեղծագործ՝ ռազմավարությունը հարմարեցնելով կոնկրետ տարածաշրջանին: Այս սկզբունքներով է, որ ես առաջնորդվում եմ պաշտոնս ստանձնելուց ի վեր: Ես ուզում եմ տեսնել մի «Ֆրանկոֆոնիա», որն ընկալելի կլինի ու թույլ կտա ֆրանկոֆոն երկրների քաղաքացիներին կազմակերպության գործողություններում ու խոսքերում տեսնել հենց իրենց:

Ֆրանկոֆոնիան պետք է լինի օրինակելի, ինչպես քաղաքական առումով, այնպես էլ ժողովրդավարական տեսանկյունից: Այն պետք է խրախուսի երկխոսությունը և համակեցությունը: Այս ամենը պետք է ներառի հստակ առաջարկներ և գործողություններ՝ կապված ներկայիս համաշխարհային տնտեսական իրավիճակի և անվտանգության ապահովման հետ: Գործելով հանուն աշխատատեղերի ստեղծման և տնտեսության մեջ կանանց ու երիտասարդների ներգրավման, ներառական և որակյալ կրթության ապահովման, ձգտելով նպաստել փոքր ձեռնարկությունների հիմնադրմանը և հեռանկարային զարգացմանը՝ մենք կարևորագու յն դեր ենք ստանձնում առավել արդար աշխարհի կառուցման գործում: Հիմնվելով լեզվական, մշակութային, քաղաքական, դիվանագիտական և տնտեսական այն հիմքերի վրա, որոնք ստեղծվել են իմ նախորդների կողմից' ես ցանկանում եմ կառուցել ժողովուրդների և լուծումների Ֆրանկոֆոնիա՝ լավատես, ստեղծագործ, պատրաստ մրցակցելու, պատրաստ դիմագրավելու ճգնաժամերին ու բոլոր տեսակի մարտահրավերներին, որոնք ծառացած են ողջ միջազգային հանրության առջև:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն իր ներկայիս կառուցվածքով համապատասխանու՞մ է արդյոք այն մարտահրավերներին, որոնց բախվում է Ֆրանկոֆոնիան: Նախատեսու՞մ եք արդյոք որոշակի փոփոխություններ մտցնել կազմակերպության կառավարման համակարգում:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հանդիսանում է ժամանակակից կառույց, որն ունի արդիական և նորարարական ծրագիր: Տարիներ ի վեր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, Խորհրդարանական վեհաժողովը և նրա գործընկերները ներդնում են իրենց ջանքերը կազմակերպության արդիականացման համար: Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի համակարգ, որը կնպաստի արդյունքների կենտրոնացված վերահսկմանը, մեր իրականացրած ծրագրերի հիման վրա կատարվող գնահատմանը, համատեղ աշխատանքին և շեշտը կդնի ապակենտրոնացման վրա՝ հօգուտ տարածաշրջանային զարգացմ անը:

Այս տարվա հունվարին, երբ ես նոր էի մուտք գործել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, տպավորված էի թիմի որակով, մոտիվացիայով և իրականացրած ծրագրերով: Վերջին գագաթնաժողովի ընթացքում մենք ընդունեցինք նոր քառամյա ռազմավարություն: Պետությունների ղեկավարների ընդունած հռչակագրով մենք արդեն ունենք ճանապարհային քարտեզի ուրվագիծը: Ես ծրագրում եմ այն հաջողությամբ իրականացնել: Նույն կերպ, ժողովուրդների և լուծումների Ֆրանկոֆոնիան զարգացնելու նպատակով ես կցանկանայի վերանայել քաղաքացիական հասարակության, երիտասարդների և հատկապես միջազգային հասարակական կազմակերպությունների հետ մեր երկխոսության և համագործակցության ձևերը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ու հասարակական կազմակերպությունների միջև աշխատանքը ներկայումս ընթացքի մեջ է:

Ո՞ր ոլորտներում է Ֆրանկոֆոնիան համագործակցում այլ միջազգային կազմակերպություննորի հետ:

Այն մոտեցումը, որով գործում է մեր կազմակերպությունն իր ինստիտուցիոնալ գործընկերների համեմատ, փոխլրացումն է: Ֆրանկոֆոնիան գործում է այնտեղ, որտեղ, ի համեմատ այլ կազմակերպությունների, ունի ավելացված արժեք: Ընդհանուր առմամբ, մենք սովորաբար գործընկեր կազմակերպությունների հետ միասին խորհրդակցում ենք և գործում ենք խելամտորեն, որպեսզի առավելագույնի հասցնենք մեր գործողությունների արդյունքները: Մենք միջազգային կազմակերպությունների մեծամասնության հետ գործակցում և համագործակցում ենք մեր չորս ռազմավարական առաքելությունների ոլորտներում՝ Ֆրանսերեն լեզու, Խաղաղություն և ժողովրդավարություն, Կրթություն և Տնտեսություն: Մենք ունենք շատ ինտենսիվ համագործակցության ցանց, մենք ապավինում ենք ինչպես մեծ թվով ինստիտուցիոնալ, այնպես էլ մասնագիտական ցանցերին, որոնք և ստեղծում են մեր հարստությունը և դարձնում են Ֆրանկոֆոնիան աշխարհի ամենաբաց կազմակերպություններից մեկը:

Ո՞րն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը երկրների միջև համագործակցության ամրապնդման և զարգացման գործում:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ունի հինգ մայրցամաքներից 80 երկրների և կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաներին և ներկայացուցիչներին մեկ սեղանի շուրջ հավաքելու կարողություն և այդ հնարավորության առավելություն: Եվ հենց այս բազմազանությունն է մեր հարստությունը, որը հանդիսանում է մեր կազմակերպության հաղթաթուղթը: Մեր կառույցի ներքո մենք միավորում ենք Մեծ ութնյակի անդամ հանդիսացող արդյունաբերական մեծ երկրների, ինչպիսին են Ֆրանսիան և Կանադան, բայց նաև երկրների, որոնք վերջերս են անդամակցել Եվրոպական միությանը, ինչպես նաև այսպես ասած տնտեսապես ոչ այդքան զարգացած երկրների: Ընդհանուր լեզվից այն կողմ ֆրանկոֆոն երկրները կիսում են նույն աշխարհայացքը, նույն արժեքները: Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ այս առատ բազմազանության կողքին գոյություն ունեն խռովարար անհավասարություններ' տնտեսական, կրթական, սանիտարական, թվային, շրջակա միջավայրի գժտություններ, որոնք ավելի են լրջանում անգամ գլոբալիզացիայի ազդեցության հետևանքով: Այս դժվար իրականությունն այստեղ է, որպեսզի հիշեցնի Ֆրանկոֆոնիային իր համերաշխության պարտականության մասին, որը հանդիսանում է մեր բազմակողմանի համագործակցության գործողությունների գլխավոր գիծը կրթության, տնտեսության երկարատև զարգացման, ինչպես նաև մեր քաղաքական և դիվանագիտական միջամտությունների ոլորտում' ծառայելով ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և խաղաղությանը: Համերաշխությունն, այսպիսով, մեր գործունեության կիզակետում է: Խոսքը չի գնում միայն հյուսիս-հարավ համերաշխության վերաբերյալ, այլ վերաբերում է հարավային երկրների միջև համագործակցությանը, ինչպես նաև կամ զարգացող երկրներին:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի դերակատարությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանում:

Հայաստանը մեր կազմակերպության կազմում շատ դինամիկ անդամ է և նրա ձայնը լսելի է բոլորի համար: Այն հատկապես ակտիվ է 2015թ. հիշատակի տարում, որը մեզ բոլորիս պարտավորեցնում է հիշողության նկատմամբ աշխատանք կատարել, որի նկատմամբ ես հատկապես զգայուն եմ և ուշադիր: Դեռ ավելին, Հայաստանը որդեգրել է ֆրանսերեն լեզվի պաշտպանության և առաջխաղացման, մշակութային արտահայտման ձևերի բազմազանության և համակեցության նպատակները: Ես գիտեմ, թե ինչքան է Հայաստանը արժևորում այս նախարարական համաժողովի անցակցումը, որը Ֆրանկոֆոնիայում Հայաստանի աճող ներգրավվա ծության նշանն է: Ես ուրախ եմ, որ Հայաստան եմ ժամանելու՝ տարածելու այս առաջնային ուղերձները:

Որո՞նք են Հայաստանում անցկացվելիք նախարարական համաժողովից Ձեր սպասելիքները:

Նախարարական համաժողովը Ֆրանկոֆոնիայի հարցերով պատասխանատու նախարարների միջև երկխոսության և փոխանակման կարևոր հարթակ է: Այս տարի այն մեզ թույլ կտա առաջին անգամ գնահատել Դակարի հանձնառությունների իրականացումը: Մենք հետևողական ենք լինելու մեր անդամ երկրների և կառավարությունների ակտիվ քայլերին' Փարիզում մի քանի շաբաթից կայանալիք կլիմայական հարցերով գագաթաժողովի նախապատրաստական փուլում, ինչպես նաև կպատրաստենք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որը տեղի կունենա 2016 թ. Մադագասկարում: Սա նաև առիթ կհանդիսանա հիշեցնելու ժողովրդավարու թյան, ինչպես նաև տնտեսական զարգացման և կայուն զարգացման բնագավառներում մեր առաջնահերթությունների մասին: Ես վերահաստատում եմ, որ առերեսվելով տնտեսական, կլիմայական, անվտանգության և միգրացիոն բնույթի ճգնաժամերին՝ Ֆրանկոֆոնիան ջանում է հանդես գալ որպես լավագույն փորձը կիսող տարածաշրջան, հստակ լուծումների ձայն, որոնք տարածվում են այս հարթակում՝ ամրապնդելու, ճանաչելի դարձնելու և կիսելու համար Ֆրանկոֆոն տարածքի երկրների և ժողովուրդների գլխավոր հաղթաթղթերը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետել
Ամենադիտված