Անկարայում պայթյունի մեղավորները Թուրքիայի նախագահն ու իշխող կուսակցությունն են. հասարակական կազմակերպություններ
ԱՐԽԻՎ
Թուրքիայի հանրային աշխատավորների արհմիությունների համադաշնությունը (KESK), Հեղափոխական աշխատավորների արհմիությունների կոնֆեդերացիան (DISK) եւ Մարդու իրավունքների միությունը (IHD) հոկտեմբերի 10-ի առավոտյան Անկարայում քուրդ-թուրքական բախումների դեմ հանրահավաքից առաջ տեղի ունեցած երկու պայթյունների համար մեղավոր է համարել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը (AKP) եւ Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ANF News կայքը, այդ մասին տարածած հայտարարության մեջ ասվում է, որ մահապարտ ահաբեկիչների գլխավոր թիրախը եղել է հանրահավաքին եկած քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամների ավտոմեքենանների շարասյունը, ինչով ցանկացել են սպանել երկրում խաղաղություն եւ հաշտություն ցանկացողներին: Հիշյալ կազմակերպությունների ղեկավարները հայտարարության մեջ նշել են, որ չեն հրաժարվելու Թուրքիայում քաղաքացիների միջեւ համերաշխության եւ խաղաղության համար իրենց պայքարից:
Միջադեպի առնչությամբ Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորներ ունեցող HDP-ի համախանախագահ Սալահեթդին Դեմիրթաշն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Անկարայի կոտորածը համընկել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների կողմից զինադադարի քննարկման ժամանակաշրջանի հետ: «Մենք դեմ դիմաց կանգնած ենք մաֆիայի վերածված, մարդասպան դարձած եւ սերիական մարդասպանի պես իրեն պահող պետություն հասկացության առջև»,- ասել է Դեմիրթաշը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)