ՌԴ ինքնաթիռները Սիրիայում մի քանի օրում ոչնչացրել են ահաբեկիչների 53 դիրք
ԱՐԽԻՎ
Ռուսական ավիախմբավորումները վերջին մի քանի օրերին Սիրիայի տարածքում ոչնչացրել են ԻՊ-ի 53 դիրքեր, ռազմական թռիչքներն իրականացվել են Համայում, Լաթաքիայում, Իդլիբում և Ռաքայում տեղակայցած դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ- ի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Կոնաշենկովը:
Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ-ի և ՌԴ-ի ՊՆ մասնագետների միջև կայացել է երկրորդ տեսակոնֆերանսը, որի ժամանակ քննարկվել է Սիրիայում իրականացվող գործողությունների ընթացքը: «Վերջին մի քանի օրերին ռուսական ռազմական ուժերը ոչնչացրել են ահաբեկիչների պաշտպանական 53 դիրքեր, մեկ դաշտային հրամանատարական դիրք, ահաբեկիչների պատրստման չորս վրան, ռազմամթերքի յոթ պահեստ»,-ասել է նա: Կոնաշենկովն ընդգծել է, որ ռազմական գործողություններից հետո ՌԴ բոլոր ինքնաթիռները բարեհաջող վերադարձել են Խմեյմիմ կայան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)