Ներուղեղային կապերը փոխարինելու կգան մատնադրոշմներին
ԱՐԽԻՎ
Անհատի ուղեղում կապերի եզակի համակարգը կարող Է մատնադրոշմների օրինակով օգտագործվել անձի նույնականացման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները, որոնք հոդված են հրապարակել Nature Neuroscience հանդեսում:
Նեյրովիզուալացումը (մեթոդներ, որոնք թույլ են տալիս ներկայացնել ուղեղի կառուցվածքը, գործառույթները եւ կենսաքիմիական բնութագրերը, օրինակ՝ համակարգչային տոմոգրաֆիան) ավանդաբար նեյրոֆիզիոլոգիայում օգտագործվում Է մարդկանց տարբեր խմբերի մոտ ուղեղի գործունեության համեմատության համար (ավելի լավ հասկանալու այդ օրգանի աշխատանքի այս կամ այն առանձնահատկությունը): Նման համեմատական հետազոտություններում ուղեղի անհատական առանձնահատկությունները սովորոբար անտեսվում են:
Սակայն Էմիլի Ֆիննը եւ նրա գործընկերները պարզել են, որ մարդու ուղեղի տարբեր տեղամասերի կապերի եզակի առանձնահատկությունները բավականին կայուն են, որպեսզի որոշվի նրա անձը այլ անհատների հետ համեմատելիս: Ֆինն աշխատել Է «Մարդու կոնեկտոմը» նախագծի 126 մասնակիցների հետ: Պարզվել Է, որ նեյրովիզուալացման սեանսներից մեկի ընթացքում ստացված կապերի պատկերը հետագա սեանսներում մնում Է անփոփոփոխ եւ դրանով հեշտությամբ կարելի Է որոշել անհատին՝ գիտափորձի մյուս մասնակիցների թվում:
«Մարդու կոնեկտոմը» նախագծին, բացի Օքսֆորդի համալսարանից, մասնակցում են Վաշինգտոնի եւ Մինեսոտայի համալսարանները: Կոնեկտոմ են անվանում նեյրոնների միջեւ բոլոր կապերի ամբողջությունը, որոնց թիվը մարդու ուղեղում գնահատվում Է մեկ կվադրիլիոն: Նախագիծը գործարկվել Է 2014 թվականին: Դրա բյուջեն կազմել Է 40 մլն դոլար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)