Սիրիական բանակը նոր հաջողություններ է գրանցել ահաբեկիչների դեմ պայքարում
ԱՐԽԻՎ
Սիրիական բանակի ստորաբաժանումներից մեկը Հոմսի նահանգում ռազմական գործողություններ ծավալելու արդյունքում վերահսկողություն է հաստատել Խալիդիա ադ Դար ալ Քաբիրա բնակավայրի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական գործողություններն ընթացել են Հոմսի նահանգի արևելքում և հյուսիս-արևելքում, մեծ թվով զինյալներ են սպանվել:
Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, բանակի մեկ այլ ստորաբաժանում Դարաա քաղաքի Մունշիա թաղամասում մի քանի շինություններ է ազատագրել, որտեղ ահաբեկիչների «որջեր» են ոչնչացվել:
Համայի վարչական շրջանում սիրիական բանակն ազատագրել է Ֆուրու և Սաֆսաֆա գյուղաքաղաքները:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)