Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Իրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները Հայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպք Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել Արենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվի Փաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմին Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները Սանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետ Կարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինի 

Ես շարքային, սովորական մարդ եմ. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ «Ակօս» շաբաթաթերթին

ԱՐԽԻՎ

Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթը հարցազրույց է ներկայացրել գործարար և բարերար, IDeA բարեգործական հիմնադրամի, «100 կյանք» նախագծի և Դիլիջանի արվեստի նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ:

- Ո՞վ է Ռուբեն Վարդանյանը ԶԼՄ-ների ներկայացրածից դուրս:

Ես շարքային, սովորական մարդ եմ: Եւ ինչպես բոլորը՝ ես էլ ներսումս ունեմ ինձ ուղղորդող մի ուժ, որին «միջուկային ռեակտոր» եմ կոչում: Ոմանց մեջ այդ ուժն ավելի աշխույժ է արտահայտված, ոմանց մոտ՝ ոչ: Առանց այդ ուժի դժվար է կոտրել շուրջդ գոյացած պատերը, փոխել աշխարհն ու հասնել մեծ հաջողության: Շատ կարևոր է, որ ամեն մարդ գտնի այն, ինչ երջանկացնում է իրեն: Ինձ համար ամենակարևոր ուղղորդիչը միշտ եղել է անհնարինը հնարավոր դարձնելը, իսկ իմ հիմնական խնդիրն է հաղթահարել հասարակության անվստահությունը, որպեսզի օգնեմ մարդկանց ավելի լավ հասկանալ միմյանց: Եւ սա անում եմ տարբեր մեթոդներով՝ համագործակցային առևտրական և սոցիալ-բարեգործական ծրագրերով, գիտաժողովների միջոցով հաղորդակցության հարթակներ ստեղծելով, ևն: Հատևաբար իմ բոլոր ծրագրերը, թեև թվացյալ շատ տարբեր են, բայց նույն նպատակն են հետապնդում. փորձել փոխել աշխարհն ու տարածությունն իմ շուրջ և փորձել համոզել ինձ և մյուսներին, որ անհնարինը հնարավոր է, որ ամեն ինչ կախված է մեզանից:

- Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել Դիլիջանի միջազգային դպրոցը:

Ես և կինս նախագծի շուրջ սկսեցինք խորհել 2006-ին, երբ մեր երեխաների համար կրթության հնարավորություններ էինք փնտրում: Աշխարհում ավելի քան 20 դպրոց այցելեցինք՝ ուսումնասիրելով նրանց փորձը: Այսպես ծնվեց Դիլիջանում միջազգային դպրոց հիմնելու գաղափարը: Երբ Վերոնիկան հայտադիմումը ներկայացրեց Միջազգային բակալավրիատ կազմակերպությանը (IBO), նրան տեղեկացրեցին, որ մեր գաղափարներն ու առաքելությունը գրեթե ամբողջությամբ համընկնում է Միացյալ համաշխարհային քոլեջների (UWC) գաղափարներին և առաքելությանը: Կար ևս մեկ երջանիկ պատահականություն. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական գծով փոխնախագահ Մանֆրեդ Շեպերսը, ով այսօր մեր դպրոցի կառավարիչների խորհրդի հոգաբարձուներից և անդամներից մեկն է, Միջազգային համաշխարհային քոլեջների (UWC) շրջանավարտ է և խորհրդի անդամ: Հանդիպման ժամանակ ինձ պատմեց համակարգի մասին և այն նպաստների մասին, որ այս դպրոցը կբերի Ռուսաստանին և հետխորհրդային շրջաններին: 2013թ. մեր դպրոցը UWC անդամ և գոյության առաջին իսկ տարվանից միջազգային դպրոց դարձավ. 48 երկրից 96 երեխա ընդունվեց: Այս տարի արդեն 64 երկրի ներկայացուցիչ է ուսանում:

- Ստամբուլի Բիենալում ներկայացված հայ արվեստագետների աշխատանքներին եք աջակցություն ցուցաբերում: Այս աշխատանքների, ինչպես նաև Դիլիջանի արվեստի նախաձեռնության մասին ավելի մանրամասն կպատմե՞ք:

Կցանկանայի նշել, որ Ստամբուլի 14-րդ Բիենալի հայկական ծրագիրը ներկայացնում է շատ ոչ հայերի, ովքեր իրենց աշխատանքները նվիրել են հայոց ցեղասպանությանը: Ինչպես արդեն նշեցի՝ գործընկերների հետ միասին իմ իրականացրած ծրագրերը մի խնդրի լուծման տարբեր մեխանիզմներ են: Դիլիջանի արվեստի նախաձեռնությունը նույնպես միտված է միավորելու մարդկանց: Սա շահույթ չհետապնդող ծրագիր է, որի նպատակն է Դիլիջանի և ամբողջ Հայաստանի զարգացման համար հիմք ստեղծելը: Ծրագրի նպատակն է խթանել հայակական մշակույթն աշխարհում և աջակցել հայկական սփյուռքի արվեստագետների աշխատանքների ներկայացմանը առաջատար համաշխարհային ցուցահանդեսներին և մշակութային միջոցառումներին:

- Կցանկանայի՞ք աջակցել Թուրքիայի արվեստագետների և հաստատությունների աշխատանքներն ու արտադրությունները, որոնք հայերի, հայկական մշակույթի և պատմության մասին են:

Այո, իհա՛րկե: Սա հատուկ տարի է, և մեզ համար կարևոր էր, որ Ստամբուլի Բիենալն արտացոլի նաև հայոց ցեղասպանության թեման:

- Ինչպիսի՞ն են Ձեր դիտարկումները Ստամբուլի այցից: Ի՞նչը զարմացրեց կամ հիասթափեցրեց ձեզ:

Սա իմ առաջին այցն է Ստամբուլ, և իսկապես հավանեցի այն: Հատկապես շատ հետաքրքիր էր բիենալի շրջանակներում մեզ հետ աշխատող երիտասարդներին՝ կամավորներին, ուղեցույցներին լսելը: Նրանց հայացքներն ու բաց մտածելակերպը տպավորիչ էին: Իսկ չհավանեցի քաղաքի՝ մեծ չափերի հասնող աղտոտվածությունը:

- Ինչպե՞ս ծնվեց «100 կյանք» նախագծի գաղափարը: Ցեղասպանության մասին փրկողների և վերապրածների շուրջ խոսելն ինչպե՞ս կնպաստի վերականգնմանը:

Ինչպես գիտեք՝ նախագիծը «ծնվեց» իմ ընտանիքի պատմությունից: Հիմնական հաղորդագրությունը, որ ցանկանում էի այս նախագծով փոխանցել, այն էր, որ շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ օգնել են հայերին փրկվելու: Եւ, չնայած հայերին բնաջնջելու բոլոր փորձերին, մենք ողջ ենք, հասել ենք հաջողության և աշխարհին շատ նպաստ ենք տվել ամենատարբեր ոլորտներում:

-Ձեր պապը ցեղասպանությունը վերապրածներից մեկն էր: Ձեզ իր պատմությունը պատմե՞լ է: Ի՞նչ ազդեցություն է ունեցել այդ պատմությունը Ձեր կյանքի վրա:

Իմ պապը իր վերապրածների մասին շատ քիչ էր խոսում: Նա ապաստանում է մեծացել և չէր սիրում հիշել և խոսել այդ մասին: Իր կյանքի պատմությունը լսել եմ ոչ թե իրենից, այլ ազգականներից և ընկերներից: Իմ կյանքի որոշակի փուլում հասկացա, որ պապս փրկվել էր ինչ-որ մեկի օգնությամբ, և լցվեցի այլ մարդկանց օգնելու ցանկությամբ:

- Կարդացել եմ, որ ձեր որդու հետ մագլցել եք Արարատ լեռը: Ի՞նչ զգացիք Ձեր պապերի, տատերի հողում:

Պետք է ասեմ, որ դժվար էր մագլցել լեռը իմ քաշի պատճառով, էլ չխոսեմ ձնաբքի մասին: Բայց ուրախ եմ, որ կարողացանք հաղթահարել բոլոր մարտահրավերները: Մի անգամ խոստացել էի իմ պապին, որ կմագլցեմ Արարատը, և ինձ համար շատ կարևոր էր պահել այդ խոստումը:

- Սփյուռքում և Թուրքիայում հայոց ցեղապանության հարյուրամյակի հետ կապված Ձեր դիտարկումներն ու զգացողությունները: Թուրքիայում հայոց ցեղասպանության մասին ավելի բաց խոսելու հարցում փոփոխություններ նկատու՞մ եք:

Կարծում եմ՝ սեփական անցյալն ընդունելը շատ կարևոր է թուրք հասարակության համար: Ցեղասպանության մասին խոսելը հայ-թուրք ժողովուրդների հարաբերությունները քննարկել չէ. այն անհրաժեշտություն է, որպեսզի Թուրքիայի հասարակությունը պատասխանի իր իսկ անցյալի հարցերին:

- Հաշտեցման Ձեր մոտեցումն ինչպիսի՞ն է: Ինչքանո՞վ կարող է արվեստը դեր խաղալ հաշտեցման և անցյալիի առերեսման հարցում:

Արվեստը եզակի մի ուժ ունի, որը միավորում է տարբեր մշակույթների, տարիքային խմբերի պատկանող և տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մարդկանց, քանի որ արվեստը համընդհանուր լեզու ունի: Արվեստը պատմության և քաղաքականության «հիվանդությունները» ստեղծագործական մոտեցմամբ հետազոտելու հիմք կարող է ստեղծել: Ավելին՝ այն ուսանելու ուղիներից մեկն է, և ժամանակակից արվեստն ունի հսկայական կրթական ներուժ: Իսկ կրթությունն ապագայի ստեղծման համար հզոր գործիք է: Դիլիջանի արվեստի նախաձեռնության մեր ծրագիրը մարմնավորում է բոլոր այդ տարրերը. միջանձնային և միջմշակութային կապեր և կրթություն:

- Որպես գործարար, այսօրվա համընդհանուր բիզնես աշխարհի ներկայացուցիչ՝ ինչքանո՞վ է կարևոր ձեզ համար մի կողմից ունենալ ժառանգություն և որպես հայ Ձեր ուսերին կրել պատմության ծանրությունը, մյուս կողմից՝ արվեստը և ընդհանուր մշակութը խրախուսելով՝ մարդկության ապագայի համար ներդրումներ անել:

Կարծում եմ՝ պետք է հիմնվել անցյալի և կենտրոնանալ ապագի վրա:

- Դուք Հայաստանում իրականացրել եք այնպիսի ծրագրեր, ինչպիսին են Տաթևի վերածնունդը, UWC Դիլիջանը: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի այսօրվա և հետագա սոցիալ-տնտեսական վիճակը:

Հավատում եմ Հայաստանի պայծառ ապագային:

- Նոր նախագծեր, ծրագրեր և երազանքներ ունե՞ք մոտ ապագայի համար:

Շատ կարևոր է ոչ միայն երազել, այլ նաև իրականացնել այդ երազանքները: Հիմա պետք է իրականացնենք արդեն սկսած ծրագրերը: Բայց պետք է երազել շարունակաբար:

- Ի՞նչ խորհուրդ կտաք հայ երիտասարդներին:

Հավատացե՛ք ինքներդ ձեզ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը
Ամենադիտված