Դիրաբեքիրի փաստաբանների ասոցիացիայի նախագահը ձերբակալվել է
ԱՐԽԻՎ
Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի ղեկավար Թահիր Էլչին ձերբակալվել է Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) ահաբեկչական չհամարելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Իմանալով ձերբակալելու որոշման մասին՝ Էլչիի մոտ են շտապել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարածաշրջանում փաստաբանական գրասենյակների ղեկավարներ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավորներ, Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քըշանաքը, ովքեր բոլորն էլ իրենց աջակցությունն են հայտնել Էլչիին:
Ձեռրբակալությունը սոցցանցերում տարբեր կազմակերպություններ ու օգտատերեր քննադատել են' նշելով. «Թահիր Էլչին միայնակ չէ»: «Թահիր Էլչիի ձերբակալությունն անընդունելի է»,- Թվիթերում գրել է Թուրքիայի Մարդու իրավունքների գրասենյակը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)