Իսրայելական ռեստորանը զեղչեր է առաջարկում միևնույն սեղանի շուրջ նստող հրեաներին և արաբներին
ԱՐԽԻՎ
Իսրայելական Hummus Bar ռեստորանը զեղչեր է առաջարկում հրեաներին և արաբներին, ովքեր պատրաստ են նստել մեկ սեղանի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru կայքը, ռեստորանի տնօրինությունը փորձում է խթանել խաղաղ համակեցության սկզբունքները երկրում միջէթնիկական լարվածության աճի ֆոնի վրա: Ռեստորանը դա համարում է նորարարական մոտեցում:
Ռեստորանը գտնվում է Նետանիա ծովափնյա քաղաքի մերձակայքում: Տեղեկություններ կան, որ ռեստորանում ակցիան արդեն հաջողություններ ունի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)