Բաթումի նավահանգիստ է մտել ամերիկյան «Փորթեր» Էսկադրային ականակիրը
ԱՐԽԻՎ
Բարեկամական այցով Բաթումի նավահանգիստ Է մտել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Փորթեր» Էսկադրային ականակիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 20-ին հաղորդել են վրացական ԶԼՄ-ները:
Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Արչիլ Խաբաձեն լրագրողներին հայտարարել Է, որ նավի ժամանումը Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության հաստատումն Է: Նա նշել Է, որ ամերիկացի զինվորականները համատեղ վարժանքներ կանցկացնեն Վրաստանի առափնյա պահպանության աշխատակիցների հետ:
Ինչպես ճշտել Է ամերիկյան ռազմանավի հրամանատար Բլեր Գայը, «սա չորրորդ այցն Է Սեւ ծովի ջրատարածք», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)