Արմեն Գալստյանի լիազորությունները ՄԻԵԴ-ում կերկարաձգվեն
ԱՐԽԻՎ
ՀՀ կառավարությունն Արմեն Գալստյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գործուղման ժամկետը կերկարաձգի ևս մեկ տարով:
«2010թ. փետրվարի 18-19-ը Շվեյցարիայի Ինտերլակեն քաղաքում տեղի ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի /ՄԻԵԴ/ ապագային նվիրված բարձր մակարդակի համաժողով, որտեղ անդամ երկրները ընդունեցին' դատարանին հավելյալ կադրերի տրամադրման անհրաժեշտությունը' անդամ երկրների դեմ ուղղված դիմումների հսկայական քանակն ու ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արմեն Գալստյանը 2014թ. դեկտեմբերի 1-ից մեկ տարի ժամկետով գործուղվել է Ստրասբուրգ: ԵԽ քարտուղարությունը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ իշխանություններին' խնդրելով Ա. Գալստյանի գործուղման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով, նույն պայմաններով»,- նշված է որոշման հիմնավորման մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)