Պորոշենկոն մոտ ապագայում «ծայրահեղ բարեփոխումներ» կիրականացնի. Սաակաշվիլի
ԱՐԽԻՎ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մոտ ապագայում «ծայրահեղ բարեփոխումներ» կիրականացնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, գրում է Газета.Ru-ն:
«Մոտ ապագայում նախագահ Պորոշենկոն ծայրահեղ և անհապաղ բարեփոխումներ կիրականացնի, որպեսզի մեր հերոսների զոհողություններն ապարդյուն չլինեն: Մենք մեծ փոփոխություններ ենք ակնկալում: Աշխատելով այդ ոլորտում, ես արդեն առաջարկել եմ «Օդեսյան բարեփոխումների փաթեթ»»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սաակաշվիլիի խոսքով` «քաղաքականություն են գալիս շատ երիտասարդներ, որոնք կապահովեն Ուկրաինայի փոփոխությունը դեպի լավը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)