Մեքսիկային է մոտենում աղետաբեր «Պատրիսիան»
ԱՐԽԻՎ
Մեքսիկայի ծովափ է շարժվում «Պատրիսիա» «աղետալի» փոթորիկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ԱՄՆ-ի՝ փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը:
Հոկտեմբերի 22-ին փորձագետները դրա վտանգը, ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի, բարձրացրել են մինչև հինգերորդ կատեգորիա, որն առավել ավերիչն է:
Փոթորկի ներսում քամու արագությունը հասնում է ժամում 260 կիլոմետրի: Դրա էպիկենտրոնը գտնվում է ափամերձ Մանսանիլիո քաղաքից 320 կիլոմետր հարավ-արևմուտք ընկած շրջանում:
Ինչպես սպասվում է, «Պատրիսիան» ափ կհասնի հոկտեմբերի 23-ի ցերեկը կամ երեկոյան: Իշխանությունները ձեռնամուխ են եղել բնակչության զանգվածային տարհանման:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)