Apple-ը գետնին ընկնելու հետևանքներից գաջեթների էկրանների պաշտպանության տեխնոլոգիա է արտոնագրել
ԱՐԽԻՎ
Ամերիկյան Apple կորպորացիան գետնին պատահաբար ընկնելու պատճառով վնասվածքներից դիսփլեյի ակտիվ պաշտպանության տեխնոլոգիա է արտոնագրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են ԱՄՆ-ի արտոնագրերի եւ ապրանքանիշների գերատեսչության նյութերը:
Ըստ նոր տեխնոլոգիայի՝ iPhone սմարթֆոնները եւ համանման մյուս գաջեթները հանդերձվում են այնպիսի տարրերով, որոնք կորպուսից դուրս են գալիս ընկնելու ընթացքում՝ կանխելով կարծր մակերեւույթին էկրանի հպվելու հավանականությունը: Պաշտպանիչ տարրերը նախատեսվում է զետեղել սարքի դիմերեսին՝ էկրանի շուրջը: Դրանք շարժման մեջ կդնի փորքիկ էլեկտրաշարժիչը: Պաշտպանիչ բաղադրատարրերի համար որպես նյութ կարող են օգտագործվել պլաստմասաներ, պոլիմերներ, մետաղներ կամ կոմպոզիտային նյութեր, նշվում է արտոնագրում:
Apple-ն ամերիկյան կորպորացիա է, որն զբաղվում է Mac համակարգիչների, iPad պլանշետների, iPhone սմարթֆոնների, iPod փլեյերների եւ այլնի մշակմամբ ու վաճառքով, ինչպես նաեւ դրանց ծրագրային ապահովմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)