Լավրովը և Քերին Վիեննայում բանակցություններ են վարում Սիրիայի իրադրության շուրջ
ԱՐԽԻՎ
ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Վիեննայում բանակցություններ են վարում Սիրիայի խնդրի շուրջ: Հանդիպումը դռնփակ ընթանում է Վիեննայի «Իմպերիալ» հյուրանոցում:
Ենթադրվում է, որ այնուհետև Սիրիայի իրադրության շուրջ զրույցին կմիանան Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Մոսկվայում հուսով են, որ առաջիկա բանակցությունները քայլ կդառնան Սիրիայի շուրջ լայն կոալիցիայի ստեղծման ճանապարհին:
Հոկտեմբերի 23-ին Ավստրիայի մայրաքաղաքում պլանավորված է նաև մերձավորարևելյան կարգավորման միջազգային միջնորդների «քառյակի»՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի, Եվրամիության և ՄԱԿ-ի հանդիպումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան