Հալեպի նահանգում երկու գյուղեր են ազատագրվել ահաբեկիչներից
ԱՐԽԻՎ
Ռազմական աղբյուրները հայտարարել են, որ հոկտեմբերի 23-ի կեսօրին սիրիական ուժերը նոր առաջընթաց են գրանցել ահաբեկիչների դեմ ուղղված գործողություններում և Հալեպի հարավ-արևմտյան հատվածում ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Հուիզ և Կարասի գյուղերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սիրիական բանակը ազգային պաշտպանական խմբավորումների հետ համագործակցությամբ վերոնշյալ գյուղերում ոչնչացրել է ահաբեկիչների վերջին հավաքատեղիները:
Ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել են ահաբեկիչներին պատկանող մեծ քանակությամբ զենքեր, վնասազերծվել են տասնյակ պայթուցիկ սարքավորումներ:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել Հալեպի նահանգում ևս մի քանի գյուղեր ազատագրելու մասին:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 2 20 հազարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)