Ադրբեջանում որոնում է հայտարարվել խոշոր գումար յուրացրած տուրիստական գրասենյակի տնօրենի նկատմամբ
ԱՐԽԻՎ
Ադրբեջանում տուրիստական ընկերության տնօրեն Ահմեդ Մամեդովի նկատմամբ 300 հազար մանաթ յուրացնելու մեղադրանքով միջազգային որոնում է հայտարարվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA-ն, Ինտերպոլի կայքում ասվում է, որ 35-ամյա Ահմեդ Մամեդովը մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ «խարդախություն» հոդվածով:
Ահմեդ Մամեդովը հանդիսանում էր Ադրբեջանում գործող Happy Grup զբոսաշրջային ընկերության տնօրենը: Ենթադրվում է, որ չարաշահելով մարդկանց վստահությունը, նա մոտ 300 հազար մանաթ է յուրացրել:
Նրա նկատմամբ բողոք ներկայացրածներից մեկը կայքին հայտնել է, որ Ահմեդ Մամեդովը որոնվում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից: Ըստ տեղեկության' նա խարդախ գործողություններ է կատարել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ եւս:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)