Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները Հայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպք Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել Արենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվի Փաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմին Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները Սանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետ Կարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինի Կաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվի Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումը 

Ռուսաստանի դեսպանատան ցուցադրությունը բացում է Օրենբուրգյան նրբախավ թաշկինակի գաղտնիքը

ԱՐԽԻՎ

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը «Դիվանագիտական նոտաներ» ծրագրի շրջանակներում Օրենբուրգի շրջանային կերպարվեստի թանգարանը կազմակերպեց «Օրենբուրգյան նրբախավ թաշկինակ» միջազգային թանգարանային նախագծի շնորհանդեսը, որն անցկացվում է Օրենբուրգի շրջանային ֆիլհարմոնիայի հետ համատեղ' «Օրենբուրգի մշակույթի օրերը Երևանում» խորագրի ներքո:

Հանդիսավոր արարողությունը իր ներկայությամբ պատվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան և ՀՀ-ում ՌԴ կրթության ու գիտության կենտրոնի աջակցությամբ' մենք Երևանի բնակիչների և հյուրերի համար նախապատրաստել ենք շատ հետաքրքիր մշակութային ծրագիր: Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացել է «Օրենբուրգյան նրբախավ թաշկինակ» նախագծի շնորհանդեսը, իսկ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը ցուցադրում ենք մեր քաղաքում նրբախավից պատրաստված արվեստի գլուխգործոցները»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Օրենբուրգի շրջանային կերպարվեստի թանգարանի տնօրեն Յուրի Կոմլևը'տեղեկացնելով, որ հոկտեմբերի 27-ին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացվելու է Ա. Ս. Պուշկինի «Կապիտանի աղջիկը» ցուցադրությունը:

Նա նկատեց, որ Օրենբուրգյան նրբախավ թաշկինակը պատրաստվում է օրենբուրգյան այծերի հատուկ ցեղատեսակի բրդից: «Ամեն մի թաշկինակ յուրահատուկ է և նման չէ իր նախորդին, քանի որ շատ մանրակրկիտ և դժվարին հեղինակային աշխատանքի արդյունք է: Նրբախավային արտադրությունը ունի ավելի քան 200-ամյա պատմություն. ռուս աշխարհահռչակ գրող Ալեքսանդր Պուշկինը իր «Կապիտանի աղջիկը» ստեղծագործությունում նկարագրում է, թե ինչպես էին կազակները կարողանում դիմանալ սահմռկեցուցիչ ձմռան պայմաններին. գաղտնիքը նրանց վերարկուների մեջ կարված նրբախավի շեր տն էր»,-շեշտեց Յուրի Կոմլևը:

Բանախոսը հավելեց, որ իրենք տարվա ընթացքում ցուցադրություններ են անցկացնում ավելի քան չորս-հինգ երկրներում: «Օրենբուրգի շրջանային կերպարվեստի թանգարանի պատմության ընթացքում ցուցադրություններ են կազմակերպվել Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ երկրներում' Գերմանիայում, Դանիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Չինաստանում. առաջիկայում մենք ցուցադրություն ենք կազմակերպելու նաև Նեպալում»,-նշեց Կոմլևը:

Հանդիսավոր միջոցառումն ավարտվեց համերգով, որի ընթացքում ՌԴ վաստակավոր արտիստ, Մորդովիայի Հանրապետության ժողովրդական արտիստ Յուլյա Ուչվատովան և Օրենբուրգ քաղաքի մշակույթի վաստակավոր գործիչ, ակորդեոնահար Անդրեյ Գլինկան կատարեցին Վ. Բոկովի և Գ. Պոնոմարենկոյի հեղինակած «Օրենբուրգյան նրբախավ թաշկինակ» երգը, ինչպես նաև այլ կատարումներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել
Ամենադիտված