«Սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել»․ Ռոբերտ Ամստերդամ Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է՝ ատելություն հրահրելու վերաբերյալ հրապարակման գործով Արամ Վարդևանյանը՝ ԵԽԽՎ-Ի ելույթում․ «Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից» Գագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ պաշտպանները դիմել են ՄԻԵԴ Փորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից» Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. Պուտին Եկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգում Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհ Լիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ Լիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ Վրաստանը բելառուսցուն վտարել է Հայաստան․ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակել Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ 

Հրանտ Բագրատյանի տեսլականը

ԱՐԽԻՎ

«Հրապարակ» թերթի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ներկայացրել է ՀՀ ապագա կառավարության իր տեսլականը, թե ինչպիսին կլիներ կառավարության կազմը, եթե հարցնեին իր կարծիքը.

« Ֆինանսական հատված.

Եթե ինչ-որ հրաշքով իմ կարծիքը հաշվի առնվեր կամ, ավելի ճիշտ, վճռորոշ լիներ կառավարության ձեւավորման հարցում, ապա ես կասեի, որ անհնարին եւ անթույլատրելի եմ համարում ներկա կառավարության տնտեսագիտական թիմի որեւէ ներկայացուցչի հետագա պաշտոնավարումը. նկատի ունեմ վարչապետին, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարներին: Երեքն էլ թույլ են եւ չեն համապատասխանում արդի չափանիշներին: Ես այսօր տեսնում եմ հինգ հրաշալի մասնագետներ, որոնցից երկուսն արդեն եղել են կառավարության անդամ, ոչ իմ վարչապետության օրոք, ովքեր կարող են օգտակար լինել այս հարցում: Նրանցից երեքն այսօր գտնվում են երկրից դուրս, բայց համապատասխան պայմաններ ստեղծվելու պարագայում, կարծում եմ, կհամաձայնեն աշխատել: Ես հատուկ չեմ ուզում անուններ տալ՝ նրանց հարվածի տակ չդնելու համար, եւ, բացի այդ, նրանց անունը հրապարակելու համար չունեմ նրանց համաձայնությունը:

ՊԵԿ-ը պետք է մտցվի կառավարության եւ մասնավորապես ֆինանսների նախարարի ենթակայության տակ: Այսօր ես այդ նախարարությունը համարում եմ կիսատ եւ ամորձատված նախարարություն, քանի որ նախարարը պատասխան է տալիս միայն պետբյուջեի ծախսերի համար, բայց ոչ մի վերահսկողություն չունի եկամուտների հավաքագրման նկատմամբ:

Ես անհապաղ կփոխեի Կենտրոնական բանկի նախագահին, ով չունի կրեատիվ մտածողություն եւ չգիտի, թե ինչ է անելու ապագայում: Նա իր ֆունկցիան նույնականացրել է ռեստորանում հաշիվ փակողի հետ: Կենտրոնական բանկը ոչ մի քաղաքականություն չի իրականացնում. եթե վերցնեք այս տարվա ծրագիրը եւ համեմատեք 5 տարի առաջ գրված ծրագրի հետ, կտեսնեք, որ ոչ մի փոփոխություն չկա, բացի մի քանի թվերից: Ամփոփելով այս հատվածը, կարող եմ ասել, որ մեր ունեցած կադրային բազայով կարող ենք ձեւավորել շատ մարտունակ եւ ժամանակակից թիմ, որը կդառնա տարածաշրջանում գործոն:

Արտադրական հատված

Եթե խոսենք արտադրական հատվածի մասին, ապա գյուղատնտեսության բնագավառում մենք ունենք առնվազն երեք փայլուն մասնագետներ, ովքեր ամբողջովին տիրապետում են ոլորտը: Նրանցից մեկը Վարդան Մարգարյանն է, ով ինձ հետ աշխատել է Երեւանի կոնյակի գործարանում: Հիմա արդյունաբերության նախարարություն չունենք, բայց նկատի ունենալով, որ մենք պատրաստվում ենք արդյունաբերությունը ոտքի կանգնեցնել, ճիշտ կհամարեի, որ ստեղծվեր առանձին արդյունաբերության նախարարություն: Այս ոլորտում եւս մենք ունենք 4-5 մարդ, ովքեր չունեն խոշոր բիզնես, չունեն անձնական շահեր եւ կարող են հավասարակշռված քաղաքականություն իրականացնել: Այն մարդը, ով կղեկավարի այս ոլորտը, բացի վերը նշվածից, պետք է մոտ կանգնած լինի տեղեկատվական տեխնոլոգիաներին: Այդպիսի մարդիկ երկրում կան, բայց, որպեսզի նրանց հրավիրես աշխատելու, պետք է համապատասխան պայմաններ ստեղծել, պայմանավորվել նորմալ վարձատրության շուրջ:

Արդյունաբերության կոմպլեքսում ես տեսնում եմ նաեւ էներգետիկան. այստեղ մեզ պետք է այնպիսի մի կադր, ով շատ լավ հասկանում է ատոմակայանից: Առաջիկա հինգ տարում մեր հիմնական խնդիրը լինելու է նոր ատոմակայանի շինարարության սկիզբը: Այս ոլորտում քաղաքականություն տանելու առանձնապես մեծ բան չկա, քանի որ սակագներն էլ որոշում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Այստեղ պետք է մեկը, ով կկարողանա կազմակերպել նոր ատոմակայանի շինարարությունը, քանի որ հայկական էներգետիկայի ապագան նոր ատոմակայանն է: Այստեղ ես կոնկրետ մարդ չեմ կարող առաջարկել, անձամբ ես փնտրտուքների մեջ եմ:

Ուժային կառույցներ և արտաքին քաղաքականություն

Բանակի հետ կապված՝ պետք է Գլխավոր շտաբը հանձնել զինվորականներին, իսկ պաշտպանության նախարար նշանակել քաղաքացիական անձի, հնարավոր է՝ որեւէ հեղինակավոր քաղաքական գործչի, ով առել է վառոդի հոտը: Այդ դեպքում բանակում կստեղծվի հակակշիռների համակարգ եւ հնարավոր կլինի կտրուկ նվազեցնել այն արատավոր երեւույթները, որի ականատեսն ենք այսօր:

Ազգային անվտանգությունը պետք է զբաղվի բացառապես հակահետախուզությամբ, քանի որ նրա առաջին գործը լրտեսներ բռնելն է, մինչդեռ այսօր զբաղվում է ամեն ինչով, այդ թվում՝ քաղաքական գործիչների հեռախոսների լսումներով: «Ազգային անվտանգություն» տերմինը չարչրկված է, քանի որ ազգային անվտանգությամբ զբաղվում են բոլոր նախարարությունները, սկսած ֆինանսների նախարարությունից մինչեւ ԱԳՆ:

Տարածքային կառավարման նախարարությունն ընդհանրապես պետք է վերացվի եւ միացվի ՀՀ ոստիկանությանը: Ոստիկանությունից պետք է առանձնացնել ուժային բլոկը, պետք է ստեղծել մունիցիպալ ոստիկանություն, որը կենթարկվի համայնքապետերին, իսկ մարզպետները պետք է ենթարկվեն ՀՀ ոստիկանապետին եւ զբաղվեն տարածքային կառավարմամբ, ավելի լայն լիազորություններով:

Արտաքին քաղաքականության մեջ մենք ունենք շատ լուրջ կադրեր: Ես ներկայիս արտգործնախարարի նկատմամբ չունեմ մեծ վերապահումներ, բայց կարծում եմ, որ պետք է փոխել վարվող քաղաքականությունը: Պետք է վերացնել սփյուռքի նախարարությունը, այն միացնել ԱԳՆ-ին, որպեսզի վերանա մրցակցությունն այս երկու նախարարությունների միջեւ: Այսօր ԱԳՆ-ն զբաղված է երկու գործով՝ ցեղասպանության ճանաչում եւ Ղարաբաղի բանակցություններ: Բայց ես կարծում եմ, որ ավելի լուրջ գործունեություն պետք է ծավալի, մասնավորապես ապահովելով մեր քաղաքացիների առավել ազատ եւ առանց վիզաների տեղաշարժն աշխարհով, ինչը մենք տեսնում ենք Վրաստանի, Ուկրաինայի կամ Ռուսաստանի դեպքում:

Կրթություն և առողջապահություն

Դուք ինձ կներեք, բայց ես կրթության բնագավառում այսօր խորհուրդներ տալ չեմ կարող: Ես այսօրվա նախարարին վատ չեմ վերաբերվում, որովհետեւ նա, թեկուզ ձեւական, բայց Բոլոնյան գործընթացն այնուամենայնիվ մինչեւ վերջ տարավ: Բայց մեզ պետք է այնպիսի նախարար, ով կարողանա հասնել նրան, որ մենք կրթության ոլորտում ներմուծողից դառնանք արտահանող: Այսօր մենք կրթության բնագավառում դրսում ավելի շատ գումար ենք ծախսում, քան օտարները ծախսում են Հայաստանում կրթություն ստանալու համար: Ես գիտեմ դրսում ապրող եւ դրսի փորձին ծանոթ 10-ի չափ մարդկանց, ովքեր կարող են արտասահմանյան փորձը բերել Հայաստան եւ լուրջ խթան հանդիսանալ ոլորտի արդիականացմանը:

Առողջապահության համակարգի վիճակն այսօր ավելի բարդ է: Ինչպես գիտեք, այս ոլորտը կենտրոնացած է չորս մարդու, առողջապահական չորս հիմնարկների ձեռքում: Թե ովքեր են այդ կլանները եւ դրանց ղեկավարները՝ հայտնի է բոլորին: Այդ մարդիկ, որպես բիզնես, վատ գործ չեն անում, բայց միեւնույն ժամանակ նրանք մենաշնորհել են ոլորտը: Բացի այդ, առողջապահության նախարարը ներկայացնում է այդ կլաններից մեկը, ինչը նույնպես անթույլատրելի է:

Ես չեմ ուզում խոսել մյուս ոլորտների մասին. ուղղղակի ասեմ, որ կառավարության ձեւավորման հարցում առանցքային է վարչապետի անձը: Վարչապետը պետք է լինի քաղաքական թիմի, մեծամասնության անդամ, եւ նրան պետք է նշանակի այդ մեծամասնությունը եւ ոչ թե, ինչպես մեր դեպքում, նախագահը: Որովհետեւ, եթե, Աստված մի արասցե, նախագահը թույլ մարդ է, նա նշանակում է իրենից թույլ վարչապետ, իրենից թույլ նախարարներ. արդեն այս աստիճանում մենք տեսնում ենք զրոյական եւ դրանից ցածր մակարդակ: Բացի այդ, վարչապետը պետք է լինի բարձր պրոֆեսիոնալ եւ տիրապետի առկա խնդիրներին: Այնպես որ, ես բացառում եմ, որ մայիսի ընտրություններից հետո վարչապետ չփոխվի, քանի որ գործող վարչապետը ձախողվել է բոլոր առումներով եւ բոլոր ոլորտներում, եւ նրա հեռացումը բխում է առաջին հերթին հասարակության շահերից: Բնապահպանության ոլորտում պետք է շատ ժամանակակից կադր դնել. այստեղ մենք ունենք հրաշալի երիտասարդներ, ովքեր այսօր ներգրավված են էկոլոգիական շարժումներում: Պետք է մարդ, ով հասկանում է, որ բնությունը պետք է օգտագործել տնտեսության կարիքների համար, բայց դա պետք է արվի բնությանը հնարավորինս քիչ վնասելով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել»․ Ռոբերտ ԱմստերդամՍցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է՝ ատելություն հրահրելու վերաբերյալ հրապարակման գործովԱրամ Վարդևանյանը՝ ԵԽԽՎ-Ի ելույթում․ «Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից» The Washington Post․ Կիևը դառնում է Ուկրաինայի առաջնագծի քաղաքԵվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, դրանում կասկած չկա․ ԼավրովԳագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ պաշտպանները դիմել են ՄԻԵԴԼավրովն ասել է, որ իր համար դժվար է ասել, թե ինչի է փորձում հասնել ԳերմանիանԱՄՆ-ում մանկահասակ երեխան լիցքավորված ատրճանակ է տարել մանկապարտեզԻրանի ԻՀՊԿ-ն կոչ է արել ամերիկացիներին փոխել Միացյալ Նահանգների կառավարությունըՓորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից»Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. ՊուտինԿատարը շարունակում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաղորդագրությունների փոխանակումըԵկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգումԵրևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալՎրաստանը բելառուսցուն վտարել է Հայաստան․ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակելԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվԴատախազությունը Ալիկ Գևորգյանից պահանջում է բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 մլն դրամՊակիստանը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ կսկսի 2027 թվականի հունվարի 1-ինՀարություն Աղա-Սարգսյան․ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ»Գրոսսին ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև դեռևս լիարժեք բանակցություններ չկան«ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունըՊուտինը սահմանափակել է Ռուսաստանից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանումըԻՀՊԿ-ն ամերիկացիներին հրավիրել է այցելել ԻրանՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըԴատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումըՌուբիոն ասել է, որ Եվրոպան լուրջ մարտահրավերների առջև է կանգնածԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամՃապոնիան հայտարարել է, որ Տակաիչին տարեվերջին որոշում կկայացնի ոչ միջուկային սկզբունքների վերաբերյալԱնդրեասյանը ընդգծել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կարևոր դերակատարությունը ՀՀ-ի կրթական համակարգումCSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ հետապնդումներըԵվրահանձնաժողովը կառաջարկի, որ ԵՄ երկրները հրաժարվեն պաշտպանության և պատժամիջոցների հարցում իրենց վետոյի իրավունքիցՏվյալ աշխատակցի հասցեին վիրավորական որևէ արտահայտություն չի հնչել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարՎահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Երևանում է․ նախատեսված են հանդիպումներ Փաշինյանի և Գրիգորյանի հետԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե ՀովհաննիսյանՀայաստանի դեսպանությունը Վրաստանում հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումըԷդվարդ Ասրյանն ու Լեհաստանի ԶՈւ ԳՇ պետի խորհրդականը քննարկել են ՀՀ բանակի բարեփոխումներըԻրանը հայտարարել է նոր զենքի մշակման մասինՂազախստանում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվելՆեթանյահուն խնդրել է ԱՄԷ-ի առաջնորդին հերքել հոկտեմբերի 7-ի նախազգուշացման մասին հաղորդագրություններըՀայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումԳրիգորյանն ու Էսկյուդիեն ընդգծել են ԵՄ առևտրի ազատականացման միջոցների ընդունման կարևորությունըԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան«Վեհափառի հարցը չի կարող լուծվել իշխանության կամ քաղաքական ուժի միջոցով». Տեր ԳաբրիելԷսպոզիտո եղբայրները պատմություն են կերտել Իտալիայի հավաքականում
Ամենադիտված