ԵՍՀԿ-ը հերթական անգամ հորդորել է Ադրբեջանին հարգել մարդու իրավունքները
ԱՐԽԻՎ
Ադրբեջանի կառավարության բռնաճնշումները երկրում անկախ և քննադատ ձայների նկատմամբ հատկապես կործանարար ազդեցություն են ունենում երկրում նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ խորհրդարանական ասամբելայի՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ղեկավար Իզաբել Սանտոսը:
«Ընտրությունների դիտորդ, քաղաքացի Անար Մամեդլին չի կարող քվեարկության ընթացքին հետևել բանտախցից: Լրագրող Խադիջա Իսմայիլովան չի կարող հոդված պատրաստել ընտրական գործընթացի վերաբերյալ ճաղերի հետևից: Ինթիգամ Ալիև, Ռասուլ Ջաֆարով, Լեյլա Յունուս. Ադրբեջանում իրավապաշտպանների և կառավարության քննադատների ցուցակը, ովքեր դարձել են քաղբանտարկյալ, ավելի ու ավելի է աճում: Խորհրդարանական ընտրությունների նախօրեին, երբ անկախ ձայներն ունեն որոշիչ նշանակություն, Ադրբեջանի քաղաքացիները կտառապեն այն լռությունից, որն իրենց կառավարությունն է ստեղծել»,- նշել է Սանտոսը:
Նա իր մտահոգությունն է հայտնել այն լուրերի առնչությամբ, որ ընդդիմության առաջնորդ Իլգար Մամեդովը, ով 2014 թվականին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, բանտում ենթարկվել է բռնության:
«Ես հորդորում եմ Ադրբեջանի ղեկավարներին իր քաղաքացիների և միջազգային հանրության հետ հարաբերություններում լինել բաց և ազնիվ երկխոսության մեջ՝ ուղղված երկրում մարդու իրավունքների պահպանմանը և օրենքի գերակայությանը»,- ասել է Սանտոսը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան