Նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը կնախագահի ԱՊՀ պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստում
ԱՐԽԻՎ
2015 թվականի հոկտեմբերի 28-29-ը Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստ, որում կնախագահի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Նիստի ընթացքում կքննարկվեն ԱՊՀ պետությունների միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության 2014-2015 թվականների միջոցառումների ծրագրի իրականացման և 2016-2017 թվականների ծրագրի նախագծի, ԱՊՀ պետությունների երիտասարդության հիմնախնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտական կառույցների ղեկավարների խորհրդակցության արդյունքների ամփոփման, ԱՊՀ տարածքում երիտասարդական ձեռներեցությանն աջակցո ւթյան փորձի ուսումնասիրման վերաբերյալ հարցեր: Խորհրդակցության արդյունքների ամփոփումից հետո տեղի կունենա աշխատանքային հանդիպում ԱՊՀ պետությունների երիտասարդական կազմակերպությունների առաջնորդների հետ:
Խորհրդի անդամները անհայտ զինվորի հուշարձանի մոտ հարգանքի տուրք կմատուցեն Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)