Սիրիական բանակը Հալեպի հարավում 50 գյուղ է ազատագրել
ԱՐԽԻՎ
Սիրիական բանակն ազատագրել է Հալեպի հարավում գտնվող 50 գյուղ, բազմաթիվ արոտավայրեր ու դաշտեր՝ իր հակակշռի տակ առնելով ավելի քան 150 քմ տարածք:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից:
Բանակը Ալուտեհի և Հադդադին շրջանները անվտանգ շրջաններ է հռչակել և բնակիչներին կոչ է արել վերադառնալ իրենց բնակավայրերը:
Նախորդ օրերին բանակն ամբողջությամբ ազատագրել էր Հալեպի արևելյան գյուղերից Ալճաբուլը:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ անցնող մեկ ամսվա ընթացքում բանակը հետ է մղել «Իսլամական պետության» ահաբեկիչների ավելի քան տասը հարձակում Դեր Զորի ռազմական օդանավակայանի վրա: Օդանավակայանը սիրիական բանակի վերահսկողության տակ է:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան