Հնդկաստանում կթողարկեն աշխարհի ամենաԷժան սմարթֆոնը, որը կարժենա 15 դոլար
ԱՐԽԻՎ
Կանադական DataWind ընկերությունը հնդկական Reliance Communications ընկերության հետ համատեղ մինչեւ տարեվերջ կներկայացնի աշխարհի ամենաԷժան սմարթֆոնը, որը կարժենա 999 ռուփի (15 դոլար):
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Economic Times թերթին տված հարցազրույցում պատմել Է DataWind-ի կառավարիչ տնօրեն Սինգհ Թուլին:
«Մեր նպատակն Է սմարթֆոն թողարկել 1000 ռուփիից պակաս գնով,-նշել Է նա:-Այն աշխատելու Է Linux գործառնական համակարգով:
Շարժական հեռախոսի գնորդներին նաեւ խոստանում են մեկ տարվա ընթացքում ապահովել Համացանցից անվճար օգտվելը:
2011 թվականին DataWind-ն արդեն թողարկել Էր աշխարհում ամենաԷժան պլանշետային համակարգիչներից մեկը՝ Aakash-ը, որն արժեր 2,2 հազար ռուփի (35 դոլար՝ այդ պահի փոխարժեքով): Պլանավորվում Էր, որ ուսանողների վրա այն կրկնակի ավելի Էժան կնստի Հնդկաստանի իշխանությունների սուբսիդիաների հաշվին, սակայն, երկու մոդելների թողարկումից շատ չանցած որոշվել Էր արտադրությունից հրաժարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)