Հրդեհ՝ «Երևան մոլի» մոտակայքում
ԱՐԽԻՎ
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 29-ին' ժամը 02.49-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 34/3 հասցեում գտնվող «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի մոտակայքում գտնվող տներից մեկում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կույբիշևի փողոցի Է. Հ.-ին պատկանող տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.05-ին, մարվել' 03.10-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը' մասամբ (մոտ 3 քմ) և գազի հաշվիչ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)