Սերժ Սարգսյանն ու առաջին տիկինը ներկա են գտնվել Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությանը
ԱՐԽԻՎ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը հոկտեմբերի 31-ին ներկա են գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, եկեղեցու վերականգնման ծրագրի դոնորների, բազմաթիվ հյուրերի և Վիրահայոց թեմի հավատացյալների մասնակցությամբ Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից մեկի' հայկական Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման արարողությանը՝ հանդիսապե տությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Արարողությանը ներկա է եղել նաև Եկեղեցու բարերար, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով եկեղեցաշեն մյուս բարերարների հետ Վեհափառ Հայրապետի կողմից պարգևատրվել է Հայ Առաքելական Եկեղեցու բարձր պարգևներով:
Արարողությունից հետո տեղի է ունեցել եկեղեցու վերակառուցման ծրագրի բարերարների անուններով հուշատախտակի բացումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)