ՌԴ քննչական կոմիտեն ռուսական ինքնաթիռի կործանման առնչությամբ գործ է հարուցել
ԱՐԽԻՎ
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն գործ է հարուցել Եգիտոսում կործանված Airbus A321 ռուսական ինքնաթիռի գործով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ռուս քննիչները մեկնում են Եգիպտոս' մասնակցելու ավիավթարի հետաքննությունը: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է տրանսպորտի նախարար Մակսիմ Սոկոլովին դեպքի առնությամբ մեկնել Կահիրե: Եգիպտոսի գլխավոր դատախազը հանձնարարել է հետաքննություն սկսել Airbus A321 ինթնաթիռի կործանման առնչությամբ:
Եգիպտոսի անվտանգության մարմիններում «Ալ Ջազիրա»-ի աղբյուրը հայտնել է, թե Airbus A321 ռուսական ինքնաթիռի սև արկղերը գտնվել են: Լուրը, սակայն, արդեն պաշտոնապես հերքվել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)