Թիվ 11 ընտրատարածքում առաջատարն է Արշակ Բանուչյանը. հարցում
Հասարակություն
Լուրեր.com-ն իր ընթերցողների շրջանակում անցկացրել էր հարցում՝ «Երևանի թիվ 11 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից որի՞ն եք պատրաստվում տալ Ձեր ձայնը» հարցադրմամբ:
Հարցման արդյունքում առաջատար է ճանաչվել անկուսակցական Արշակ Բանուչյանը՝ ստանալով 3690 ձայն (64%): Երկրորդ տեղում է «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը՝ 1130 ձայն (20%)։ Երրորդ տեղում է անկուսակցական Գրիգորի Մարգարյանը՝ հավաքած 490 ձայնով (8%): Հարցման արդյունքներով ամենաքիչ ձայները հավաքել է անկուսակցական Մանվել Եղիազարյանը՝ 460 ձայն (8%)։
Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 5770 մարդ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան