Ռեփեր Աշերը համոզել է ակտիվիստներին չխանգարել Հիլարի Քլինթոնի ելույթին
ԱՐԽԻՎ
Երգիչ Աշերը պաշտպանել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին նախընտրական արշավի շրջանակում իրականացվող միջոցառումներից մեկի ժամանակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' այս մասին հայտնում է tmz.com-ը: Հարավային Կարոլինայում ելույթ ունենալու ժամանակ թեկնածուին անընդհատ խանգարել ու ընդհատել են Black Lives Matter («Սևամորթների կյանքերը նշանակություն ունեն») շարժման ակտիվիստները: Նրանք կոչեր են հնչեցրել ու երգեր երգել:
Այդ միջոցառման մասնակիցներից մեկն է եղել ռեփեր Աշերը: Նշվում է, որ հենց նա է համոզել ակտիվիստներին նախևառաջ լսել թեկնածուի ելույթը, հետո նոր լքել միջոցառման վայրը։
gazeta.ru-ն հիշեցնում է, որ ավելի վաղ Black Lives Matter շարժման ակտիվիստներն ընդհատել են Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բերնի Սանդերսի ելույթը Սիեթլում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)