Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռումինիայի Նախագահ Իոհաննիս Կլաուսին
ԱՐԽԻՎ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռումինիայի Նախագահ Իոհաննիս Կլաուսին՝ Բուխարեստի ակումբումներից մեկում բռնկված հզոր հրդեհի կապակցությամբ, որին զոհ են դարձել տասնյակ և վիրավորվել հարյուրավոր մարդիկ:
«Կիսելով Ձեր և Ռումինիայի բարեկամ ժողովրդի վիշտը' խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն