Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
ԱՐԽԻՎ
Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի (Մ6) 64-65-րդ կմ-ում' Նեղոց գյուղի սկզբնամասում, նոյեմբերի 3-ին' ժամը 12:30-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում' 5.5-6 խմ ծավալով, որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները հսկայական ժայռաբեկորները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Ժամը 14:30-ի դրությամբ երթևեկությունը դարձել է երկկողմանի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)