Բաքվում ամուսինը մորթել է կնոջը
ԱՐԽԻՎ
Բաքվի Սաբունչիի շրջանի Մուհամմադի ավանում 32-ամյա Թահիր Նիյազ օղլու Մուրսալովը խանդի հողի վրա սպանել է իր կնոջը' 24-ամյա Նիգյար Թեսլիմ գըզը Մուրսալովային:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը' նշելով, որ տուժողը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Թահիր Մուրսալովը ձերբակալվել է: Փաստի առնչությամբ քրեական գործ է բացվել, կատարվում է հետաքննություն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն, 2015 թվականի ընթացքում սա ամուսինների միմյանց սպանության արդեն 16-րդ դեպքն է:
Այս տարվա սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 4, հայրասպանության 7, հարազատների` միմյանց սպանության 19 և ամուսինների սպանության 16 դեպք է տեղի ունեցել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)