Միշել Օբամայի՝ Հորդանան այցը հետաձգել են ավազամրրիկի պատճառով
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամայի՝ Հորդանան այցը հետաձգվել Է այդ երկրում սաստիկ ավազամրրիկի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 4-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի իշխանությունների՝ անունը չնշված պաշտոնական ներկայացուցչի:
Նրա խոսքով՝ Օբաման պետք Է Ամման ժամաներ նոյեմբերի 4-ին, սակայն ուղեւորությունը հետաձգվել Է «եղանակի պատճառով»:
Հորդանանից բացի. Օբաման մերձավորարեւելյան ուղեւորության շրջանակներում պլանավորում Էր այցելել Քաթար:
Ավազամրրիկը մոլեգնել Է նաեւ Իսրայելում, որտեղ դրա պատճառով չեղյալ են հայտարարվել մի շարք տեղական ավիաչվերթներ, մասնավորապես, Էյլաթ քաղաքից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)