Պակիստանում ֆաբրիկայի փլվելու հետևանքով զոհերի թիվը հասել Է 20-ի
ԱՐԽԻՎ
Պակիստանի հյուսիս-արեւելքի Լահոր քաղաքում ֆաբրիկայի շենքի փլվելու հետեւանքով զոհված մարդկանց թիվը հասել Է 20-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ին հաղորդել Է Nation հրատարակությունը:
Նախօրյակին, երբ փլվել Է ֆաբրիկայի քառահարկ շենքը, աշխատավայրում գտնվում Էր շուրջ 150 աշխատող, նրանցից շատերը դեռեւս գտնվում են ավերակների տակ: Ավելի վաղ հաղորդվել Էր 18 զոհվածների մասին:
«Ներկայում դուրս Է բերվել առնվազն 20 մարմին, 85 վիրավորների տեղափոխել են հիվանդանոց»,-հրատարակությանը հայտնել Է Edhi Foundation ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչը, որը օգնություն Է ցուցաբերում տուժածներին:
Միջադեպի վայրում աշխատում Է ավելի քան 300 մարդ, ներառյալ զինվորականներ, տեղի իշխանությունների ներկայացուցիչներ եւ կամավորներ:
Ենթադրվում Է, որ շենքը վնասվել Էր վերջերս Աֆղանստանում տեղի ունեցած 7,5 մագնիտուդով երկրաշարժից: Շենքի վրա հայտնվել Էին ճաքեր, սակայն ընդհանուր առմամբ շինվածքը կանգուն Էր մնացել: Շենքի փլվելու պատճառները պարզվում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)