Կանադան մինչև տարեվերջ 25 հազար փախստականների կընդունի Սիրիայից
ԱՐԽԻՎ
Մինչեւ 2015 թվականի վերջը Կանադան մտադիր Է իր տարածքում ընդունել 25 հազար սիրիացի փախստականների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի քաղաքացիության եւ ներգաղթի նախարար Ջոն Մաքքալամը:
Նրա խոսքով՝ վարչապետ Ջասթին Թրյուդոյի լիբերալ կառավարությունը, որը կազմվել Է նոյեմբերի 4-ին եւ ձեռնամուխ Է եղել աշխատանքի, մտադիր Է կատարել խոստումը, որն ընտրողներին տրվել Էր նախընտրական արշավի ընթացքում: Պատասխանելով համապատասխան հարցին՝ նախարարը հայտնել Է, որ 25 հազար փախստականների տեղավորումը «մեր նպատակն Է»: «Ես կարծում եմ, որ ամբողջ երկրում աջակցություն կգտնենք դրան հասնելու համար»,-հավելել Է Մաքքալամը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)