Ռոսավիացիան սպասում է Boeing 737-ի հետ կապված ՄԱԿ-ի նամակի իսկության ապացույցներին
ԱՐԽԻՎ
Միջպետական ավիացիոն կոմիտեն Ռուսաստանի Դաշնությունում կասեցրել է Boeing 737 ինքնաթիռների վկայականների գործունեությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այդ մասին նշված է կոմիտեի պաշտոնական կայքում: Ռոսավիացիայում «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել են, որ տվյալ փաստաթղթի հետ կապված որևէ գործողությունից առաջ սպասում են ՄԱԿ-ի ներկայացուցիչների դրա իսկությունը հաստատող ապացույցներ, ովքեր հրավիրված են խորհրդակցության նոյեմբերի 6-ին:
«Չենք ստացել նամակի օրիգինալը, դրա համար էլ հրավիրել ենք ՄԱԿ-ի ներկայացուցիչներին խորհրդակցության, որը տեղի կունենա վաղը»,- ասել է Ռոսավիացիայի ղեկավարի խորհրդական Սերգեյ Իզվոլսկին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)